Տեսանյութ.Մինչև լուսաբաց տավուշեցիները փակ են պահել Վրաստան տանող միջպետական ճանապարհը          Ինչ փոխարժեքներ են սահմանվել ապրիլի 20-ին տարադրամի շուկայում       Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին․ ադրբեջանում ցնծում են` կատարվածը համարում Ալիևի հերթական շռնդալից հաղթանակը. «Հրապարակ»    

02 դեկ 2020 18:00

«Բոլորը բոլորի դիմաց».առաջարկվում է ստեղծել մեխանիզմ, ըստ որի՝ եթե ապագայում կողմերից որևէ մեկի մոտ նոր գերիներ հայտնվեն, ապա առանց որևէ նախապայմանների պետք է հետ վերադարձվեն

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոպիրկինին:

Ավին յանի գրասենյակի փոխանցմամբ, հանդիպման ընթացքում հանգամանորեն քննարկվել են գերիների փոխանակման գործընթացին, անհետ կորած անձանց որոնողական աշխատանքներին ու զոհվածների դիերի հայտնաբերման գործողություններին վերաբերող հարցերը:

Ավինյանը նշել է, որ այս խնդիրները Հայաստանի կառավարության օրակարգում  առաջնային ու հրատապ տեղ են գրավում և ամեն ինչ արվում է գործընթացը հնարավորինս արագացնելու համար:
Տիգրան Ավինյանն ասել է, որ գերիների փոխանակման գործընթացում հայկական կողմն առաջարկում է կիրառել «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքը: Բացի այդ, առաջարկվում  է ստեղծել մեխանիզմ, որի համաձայն եթե ապագայում կողմերից որևէ մեկի մոտ նոր գերիներ հայտնվեն, ապա նրանք անմիջապես ու առանց որևէ նախապայմանների պետք է հետ վերադարձվեն: 

Դեսպան Կոպիրկինը նշել է, որ գերիների, անհետ կորածների ու զոհվածների դիերի հայտնաբերման հարցերը գտնվում են Ռուսաստանի բարձրագույն ղեկավարության ուշադրության կենտրոնում, որը հատուկ նշանակություն է տալիս 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթների համապարփակ իրականացմանը:

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը կարևորել է Արցախի բնակչության հումանիտար խնդիրների լուծման հարցում Ռուսաստանի ցուցաբերած օգնությունը: Նա նաև ընդգծել է միջազգային հումանիտար կազմակերպությունների Արցախ անխափան մուտքի կարևորությունը:

Հիշեցնենք, որ «բոլորը բոլորի դիմաց» սկզբուքնի մասին առաջին անգամ երեկ բարձրաձայնել է ադրբեջանական կողմը։ Թե ինչ է դա նշանակում, առայժմ պաշտոնական մեկնաբանություն չկա։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր