Փաշինյանը չպետք է սպասեր, որ պահանջեին իր հրաժարականը...մեր ժողովրդի հետ ի՞նչ է պատահել, ընդհանուր ամնեզիայի մեջ է
![](https://www.7or.am/images/news/big/2020/04/1587116391_timthumb.jpg)
Նրա խոսքով, Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը պատերազմ հաղթած մարդիկ են եղել, ովքեր իրենց զինակիցների հետ պարտադրել էին Ադրբեջանին զինադադար խնդրել:
«Ես չեմ հասկանում, թե մեր ժողովրդի հետ ի՞նչ է պատահել, ընդհանուր ամնեզիայի մեջ է, շողոքորթության, ստախոսության, ստորագույն խոստումներով, ասում եմ՝ ստորագույն, որովհետև դրանցից ոչ մեկը չի կատարվել, բերեցին իշխանության, թե ի՞նչ եղավ հետո, ժողովուրդը լավ գիտի: Ի՞նչ դաժան, չար ոգի էր, էդ չար ոգին, չար սերմն ո՞վ էր սնել և ի՞նչ սնունդով էր սնել, վրիժառության սնունդով, ոչ միայն այն մարդկանց, ովքեր պնդում էին, որ իրենցն է իշխանությունը, բայց զավթել են Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը»,-նկատեց բանաստեղծը և հավելեց, որ նրանց վրիժառությանը չափ ու սահման չկար և իրենց նպատակներին հասնելու մեջտեղ բերեցին ղարաբաղցիներ և հայաստանցիներ արտահայտությունը:
Ռազմաիկ Դավոյանը հայտարարեց, որ Նիկոլ Փաշինյանը չպետք է սպասեր, որ պահանջեին իր հրաժարականը, այլ հայտարարությունը ստորագրելուց հետո պետք է հայտարարեր իր հրաժարականի մասին:
«Չի եղել սկզբից ո՛չ բարոյականություն, ո՛չ մարդկային արժանապատվության նշույլ, եթե մի արտահայտությամբ նկարագրելու լինեմ՝ աղբանոցից դուրս եկած ստահակ, որ եկավ ու հայտարարեց, որ բոլորին բոմժ եմ դարձնելու»,- ասաց բանաստեղծը