Նախատոնական և տոնական շրջանը ձեր կյանքի մի մասն է, թույլ տվեք ինքներդ ձեզ լինել անկեղծ          Կարգալույծ եղած նիկոլական սարկավագը նիկոլականներին կշտամբող գրառում է առել․ «Հրապարակ»       Լոռիում բախվել են 2 «Opel Astra», որոնցից մեկն այնուհետև բախվել է երկաթե էլեկտրասյանը, կան տուժածներ    

03 դեկ 2020 13:52

Էլի մարդիկ են առևանգվել Քաշաթաղի ճանապարհին.Առևանգելու են` դիմացն անվճար հող ստանալու համար

Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Էլի մարդիկ են առևանգվել Քաշաթաղի ճանապարհին:

«Առաջ շփման գծում անընդհատ դիպուկահարներով հայ զինվորներին էին սպանում: Դրանով փորձում էին բարոյալքել և երկիրը դատարկել: Հիմա` երբ այլևս սահման չկա, բայց կա դեռևս իրենց վերահսկողությունից դուրս մնացած արցախյան մի փոքր հատված և Սյունիքի խնդիր, որից բխում է նաև «Էրիվան»-ինը, այսպես սկսելու են հաճախ, շատ հաճախ հայ ճամփորդներ առևանգել Արցախում:
 
Շատ արդյունավետ մեթոդ է` դատարկելու համար այդ մնացյալ հատվածն ու սահմանակից տարածքները: Ճիշտ այն` ինչ մենք տարիներ շարունակ անընդհատ կանխատեսում էինք, որ տեղի կունենա` տարածքները հանձնելու պարագայում:

Եվ քանի որ մենք արդեն պատրաստվում ենք իրենց հետ կոմերցիոն առևտուր անել` իրենք էլ մեզ հետ իրենց իմացած միակ կոմերցիայով են առնչվելու: Առևանգելու են մեր մարդկանց` դիմացն անվճար հող ստանալու համար»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր