«Էրեբունի» օդանավակայան տանող ճանապարհին մեքենա է այրվել          Տնային կալանք ու 7 մլն դրամ գրավ․ դատարանը որոշել է Սամվել Վարդանյանի խափանման միջոցը       Տարադրամի ինչ փոխարժեքներ են սահմանվել ապրիլի 18-ի համար    

03 դեկ 2020 15:29

Փաշինյանի հրաժարականն են պահանջում Սփյուռքի 5 տասնյակից ավելի կառույցներ

ՀՅԴ-ից հայտնում են, որ նոյեմբերի 9-ի Արցախյան հրադադարի եռակողմ հայտարարության ստորագրումից հետո Սփյուռքի տարբեր համայնքների բազմաթիվ կազմակերպություններ և կառույցներ հանդես են եկել հայտարարություններով և ուղերձներով, որոնցում խստիվ դատապարտում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից ստորագրված հայտարարությունը՝ պահանջելով վարչապետի և նրա թիմի հրաժարականը։

Անցած օրերի ընթացքում նման հայտարարություններով են հանդես եկել Սփյուռքի երեք տասնյակից ավելի նոր կառույցներ՝ ՀՅԴ տարբեր շրջանների մարմիններ, ազգային միություններ, Ազգային ղեկավար մարմիններ, հոգևոր կառույցներ:

Այսպիսով, Փաշինյանի և նրա թիմի հրաժարականը պահանջող Սփյուռքյան կառույցների թիվը գերազանցում է 5 տասնյակը:

Ստորև ներկայացնում ենք այդ կազմակերպությունների և կառույցների ցանկը:

· Քուվեյթի Ազգային կառույցներ

· ՀՅԴ Արևմտյան Եվրոպայի Կենտրոնական Կոմիտե

· Լիբանանի Օգնության Խաչի Շրջանային Վարչություն

· ՀՄԸՄ-ի Լիբանանի Շրջանային Վարչություն

· ՀՅԴ Զավարյան Ուսանողական Միություն և Լիբանանի Երիտասարդական Միություն

· Համազգային Հայ Կրթական և Մշակութային Միության Կենտրոնական Վարչություն

· ՀՅԴ Կանադայի Կենտրոնական Կոմիտե

ՀՅԴ Կենտրոնական Եվրոպայի Շրջան, Ավստրիայի Հայ Դատի հանձնախումբ, ՀՄԸՄ-ի Վիեննայի մասնաճյուղ

ՀՅԴ «Արմեն Գարո» ուսանողական միություն (Կանադա), Մոնթրեալի համալսարանի հայ ուսանողական միություն, Գոնգորտիա համալսարանի հայ ուսանողական միություն

· ՀՅԴ Հյուսիսային և Հարավային Իրանի Կենտրոնական Կոմիտեներ

· ՀՅԴ Հունաստանի Կենտրոնական Կոմիտե

· Սիրիայի Հայ Դատի հանձնախումբ

· ՀՅԴ Լիբանանի Կենտրոնական Կոմիտե

· ԱՄՆ Արևելյան Շրջանի ՀՅԴ Կենտրոնական Կոմիտե

· ՀՅԴ Արևմտյան Ամերիկայի Կենտրոնական Կոմիտե

· ՀՅԴ Հարավային Ամերիկայի Կենտրոնական Կոմիտե

· Թեհրանի եւ Սպահանի հայոց թեմեր

· Նոր Ջուղայի Հայ Մ.Մ. «Արարատ» միություն, Նոր Ջուղայի Հայ Կանանց Գթության միություն,  Նոր Ջուղայի Հայուհյաց Բարեգործական
ընկերություն, Հայ Ուս. «Չհարմահալ» միության Նոր Ջուղայի Մասնաճյուղ

· Թեհրանահայ 17 միություններ

· ՀՅԴ Բուլղարիայի Կենտրոնական Կոմիտե

· Համազգային Հայ Կրթական և Մշակութային Միության Կանադայի Շրջանային Վարչություն

· ՀՄԸՄ Կանադայի Շրջանային Վարչություն

· ՀՅԴ Անգլիայի շրջան

ՀՅԴ ՀԱՆՐԱՅԻՆ ԿԱՊԵՐԻ ԳՐԱՍԵՆՅԱԿ

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր