Հունվարի 29-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Մաղթում եմ մեզ բոլորիս, որ մոտ ապագայում մեր առյուծ բանակը ձեռք բերի առյուծ ղեկավարներ       Եռաբլուր ենք եկել, մեր խոնարհումը բերենք զnhված մեր զավակների hիշատակին, աղոթելու մեր հայրենիքի խաղաղ ու ապահով կյանքի համար    

04 դեկ 2020 15:58

ԼՂ-ում ռուսական բազայի հայտնվելը ռուս-ադրբեջանական հարաբերությունների կտրուկ սրման կհանգեցնի. ԼՂՀ-ում ռուսական ռազմաբազա չի լինի

Օպերատիվ ռազմավարական տեսանկյունից եւ ՀԱՊԿ շրջանակներում անվտանգության ապահովման տեսանկյունից Ղարաբաղում ռազմաբազան Ռուսաստանին բացարձակապես պետք չէ: Այս մասին դեկտեմբերի 4-ին Մոսկվա-Երեւան առցանց տեսակամուրջի ընթացքում ասաց ռազմական գիտությունների դոկտոր, Ռուսաստանի հրթիռային եւ հրետանային գիտությունների ՌԴ ակադեմիայի տեղեկատվության քաղաքականության հարցերով փոխնախագահ, թղթակից անդամ Կոնստանտին Սիվկովը:


«Բացի այդ, Ռուսաստանը բոլոր բազաները տեղակայում է ճանաչված պետությունների տարածքներում, քանի որ դա համապատասխան միջազգային պայմանավորվածության առկայություն է ենթադրում: Ուստի այս պայմաններում Լեռնային արաբաղի տարածքում բազայի ստեցծումն անհանր է, իսկ ահա ղարաբաղյան կողմի առաջարկով խաղաղապահ ուժերի կազմի ավելացում միանգամայն հնարավոր է»,- շեշտեց նա:




Փորձագետը նշեց, որ ռազմաբազան բավականին բարդ օբյեկտ է, որը մի շարք դիրքեր է ներառում, ինչպիսիք են օդանավակայանը, համապատասխան սարքավորումների առկայությունը` համապատասխան հզորությունների ռազմական տեխնիկայի վերանորոգման ապահովման համար, զինամթերքի պահեստներ, բնակարանային ֆոնդ եւ այլն, ուստի տնտեսական տեսանկյունից Ղարաբաղում բազայի տեղակայումը բարդ խնդիր կլինի: «Բացի այդ, Լեռնային Ղարաբաղում ռուսական բազայի հայտնվելը ռուս-ադրբեջանական հարաբերությունների կտրուկ սրման կհանգեցնի, ինչը Ռուսաստանի համար բացարձակապես պետք չէ»,- հավելել է Սիվկովը:


«Առսենալ օտեչեստվա» ամսագրի գլխավոր խմբագիր Վիկտոր Մուրախովսկին իր հերթին նշել է. «Մենք այս տարածաշրջանում` Հայաստանի տարածքում, ռազմաբազա ունենք, կան զորքեր Հարավային Օսիայում եւ Աբխազիայում: Թե ինչի համար է մեզ մշտական ​​ներկայություն պետք Լեռնային Ղարաբաղի տարածքում, որի կարգավիճակը դեռ որոշված ​​չէ, ինձ համար բացարձակապես անհասկանալի է: Առավել եւս, որ ռազմաբազայի տեղակայման դեպքում մենք ցամաքով ուղիղ հաղորդակցություն չենք ունենա այս տարածքից: Ռուսաստանը շահագրգռված չէ նման օբյեկտ ստեղծելու հարցում»:


 


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր