Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է բանակցությունների սեղանի շուրջ նստել Պուտինի հետ, եթե այն խաղաղություն հաստատելու միակ տարբերակը լինի          Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա       Եթե այս մեկը զիջենք աստիճանաբար ուրիշ բաներ կանեն, ինչպես գույքահարկը, աղբի հարկը    

05 դեկ 2020 12:15

Հնարավոր է կորոնավիրուսային ինֆեկցիայի նոր տեսակներ սկսեն տարածվել.վիրուսոլոգ

Չինաստանի Ուհան քաղաքում գործող վիրուսոլոգ Շի Չժենլին հայտարարել է, որ հնարավոր է կորոնավիրուսային ինֆեկցիայի նոր տեսակներ սկսեն տարածվել։ Այս մասին հայտնում է Guardian պարբերականը։ Նա մանրամասնել է, որ Չինաստանի հարավում եւ հարավ-արեւելքում չղջիկները հանդիսանում են կորոնավիրուսի այլ տեսակների փոխանցիչներ եւ կարող են դրանք փոխանցել նաեւ մարդկանց։ Մասնագետը ենթադրել է, որ այդ տեսակները կարող են տարածվել նաեւ Չինաստանի սահմաններից դուրս։

Չժենլին նաեւ առաջ է քաշել մի վարկած, ըստ որի, COVID-19-ը, նախքան չղջիկներից մարդկանց փոխանցվելը հնարավոր է, որ փոխանցված լինի միջանկյալ կենդանու, ինչպես օրինակ պանգոլինի։ Ընդ որում, հայտնի չէ, թե վիրուսը նախքան մարդկանց փոխանցվելը որքան ժամանակ է շրջանառվել կենդանիների մեջ։ Չժենլիի հետ համամիտ է Սիդնեյի համալսարանի պրոֆեսոր Էդվարդ Հոլմսը,ով կարծում է, որ կորոնավիրուսային վարակի բացիլը կարող էր միջանկյալ փոխանցիչ կենդանու մեջ գտնվել երկար ժամանակ։ Նա նաեւ ասել է, որ առաջին անգամ մարդու վարակման դեպքը SARS-CoV-2-ով կարող էր տեղի ունենալ Ուհան քաղաքից, կամ Հուբեյ նահանգից դուրս։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր