Մարդը չի կարողացել անգամ արցախցիներին անվտանգ բենզին բաժանել, բայց հիմա խորհուրդ է տալիս Հայաստանին          Մենք շուտով կիմանանք, թե ովքեր են եղել Crocus City Hall-ի ահաբեկչության պատվիրատուները. փորձագետ       Տեսանյութ.Արա, դուք վախեցած եք,Ճիշտ եք անում, որ վախենում եք.պահը մոտենում է.ինչ պլանավորել ենք, անելու ենք    

07 դեկ 2020 10:17

Արդյո՞ք հիմա է ճիշտ պահը Արցախի անկախությունը ճանաչելու,հաշվե՞լ են հնարավոր հակաքայլերը, իհարկե ոչ

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրում է.


«Չգիտեմ, թե որքանով է ճիշտ այն տեղեկությունը, որ Նիկոլը դեմքն ու իշխանությունը փրկելու համար պատրաստվում է ճանաչել Արցախի անկախությունը, սակայն դա կլինի իր հերթական սրիկայությունը։


Ինչու։


Ես միշտ եղել եմ Արցախի անկախության ճանաչման կողմնակիցը եւ համարել եմ, որ դրա ամենաճիշտ ժամանակը եղել է 1994 թվականը։ Դա ճիշտ կլիներ անել ապրիլյան պատերազմի ժամանակ, նաեւ այս պատերազմի ամենաառաջին օրերին։


Խնդիրն ոչ միայն ճանաչելն է, այլ դրա համար ճիշտ պահն ընտրելը։


Արդյոք հիմա է այդ ճիշտ պահը, երբ Արցախն ու Հայաստանն այս վիճակում են, երբ միջազգային վիճակը դրա համար ամենանպաստավոր չի։ Արդյոք հաշվել են հնարավոր հակաքայլերը Արցախի վերաբնակեցման այս դժվար փուլում։


Արդյոք զոնդաժ արել են միջազգային խաղացողների պահվածքը, արդյոք գիտեն, թե ասենք այս երկու ամսվա ընթացքում ինչ հնարավոր զարգացումներ են լինելու մեր տարածաշրջանում։


Վստահ եմ, որ ոչ։ Եթե դա ճիշտ է, ապա Արցախը վերջնականապես հարվածի տակ դնելու համար է դա արվում»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր