Էմանուել Մակրոնը, Ֆրիդրիխ Մերցը, Քիր Սթարմերը և Դոնալդ Տուսկը ժամանել են Կիև          Մազաթափության դեմ պայքարելու արդյունավետ բնական միջոցներ       Տարադրամի շուկայում ինչ փոխարժեքներ են սահմանվել մայիսի 10-ի համար    

07 դեկ 2020 12:43

Հնարավո՞ր է արդյոք արցախյան սցենարի կրկնությունը Դոնբասում.Բաքվի հաջողությունը մոտիվացնում է Ուկրաինայի ռազմաքաղաքական ղեկավարությանը

Ռուսական Независимая Газета պարբերականը հոդված է հրապարակել, որում վերլուծել է, թե արդյոք կարող է ղարաբաղյան վերջին պատերազմն ու ստորագրված եռակողմ հայտարարությունը նախադեպ դառնալ հետխորհրդային տարածքի մյուս հակամարտությունների, մասնավորապես` Դոնբասի համար:

Հոդվածում ասվում է, որ ղարաբաղյան արշավը, որն ավարտվել է ադրբեջանական բանակի հաղթանակով և հայերի համար Բրեստի խաղաղության պայմանագրի համարժեքով, չէր կարող հարց չառաջացնել. հնարավո՞ր է կրկնել հետխորհրդային մյուս հակամարտություններում սառեցման նման սցենարը: Մասնավորապես՝ կարո՞ղ է Կիևը կրկնել նույն սցենարը Դոնբասում:

Ուկրաինայի արևելքում հակամարտության առանձնահատկությունները թույլ չեն տալիս ուղիղ զուգահեռներ անցկացնել Լեռնային Ղարաբաղի հետ: Առաջին հերթին, քանի որ ռազմական գործողությունների վերսկսումը անխուսափելիորեն կհանգեցնի Ռուսաստանի միջամտությանը հակամարտությանն այս կամ այն ձևով: Նախագահ Վլադիմիր Պուտինը բազմիցս շեշտել է, որ դա իր համար անձնական խնդիր է. խախտելով խաղաղությունը ՝ Ուկրաինան վտանգում է իր պետականությունը, ոչ երկիմաստ կերպով զգուշացրել է ՌԴ նախագահը:

Այնուամենայնիվ, Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության ռազմական հետախուզության տվյալների համաձայն, Կիևը այժմ սկսել է ռազմական ներկայությունը մեծացնել առաջնագծում ՝ այնտեղ զորքեր և սարքավորումներ տեղափոխելով: Լրատվամիջոցներում լուրեր են հայտնվել Ուկրաինայի  պաշտպանության նախարարի և զինված ուժերի հրամանատարի հնարավոր փոփոխության մասին. այս տեղեկատվությունը տեղավորվում է որոշ մեկնաբանների կողմից Դոնբասի հարցը լուծելու ռազմական սցենարի նախապատրաստման համատեքստում: Ուկրաինայի իշխանություններին այս հարցում կարող են դրդել հետևյալ գործոնները:

Նախ՝ ղարաբաղյան պատերազմը ցույց է տվել կորցրած հողերը ռազմական ճանապարհով հսկողության տակ վերադարձնելու հնարավորությունը: Բաքվի հաջողությունը մոտիվացնում է Ուկրաինայի ռազմաքաղաքական ղեկավարությանը: Թե ինչ դեր է խաղացել Մոսկվան հակամարտության լուծման հարցում, Կիևում պարզապես անտեսվում է. գլխավորն այն է, որ նպատակն իրագործվել է, այսինքն ՝ տարածքների վերադարձը: Ի վերջո, ուկրաինական էլիտան երբեք աչքի չի ընկել արդյունավետ և որակյալ փորձաքննությամբ:

Երկրորդ, այն փակուղին, որում հայտնվել է Մինսկ-2-ը, ակնհայտ է բոլորի համար և պահանջում է ինչ-որ ելք: Մեծ հաշվով, Կիևի իշխանություններից ոչ մեկը չէր ցանկանում կատարել Մինսկի պայմանավորվածությունները: Ուկրաինայի ներկայիս ղեկավարությունը այդ համաձայնագրերը կախվածության մեջ է դնում մի փաստաթղթից, որն ընդունվել է գրեթե 6 տարի առաջ քաղաքական մրցակիցների կողմից: Անելանելիությունը ստիպում է այլընտրանքներ փնտրել: Կարելի է իրավիճակը սառեցնել մինչև հաջորդ սերունդների աճը: Կարելի է փորձել վերաշարադրել պայմանագրերը հիմա, նույնիսկ նոր արյան գնով, այսպիսի որոշում կարող են կայացնել Կիևում:

Երրորդ ՝ Կիևում, Մոսկվայի նկատմամբ ավելի կոշտ և Ուկրաինայի նկատմամբ ավելի մեղմ քաղաքականության հույսեր են կապում  ԱՄՆ ընտրված նախագահ Ջո Բայդենի հետ, որը ժամանակին, որպես փոխնախագահ, վերահսկում էր ուկրաինական ուղղությունը ամերիկյան վարչակազմում: Որքանով  ԱՄՆ-ն և Բայդենը սրման կարիքն ունեն` մեծ հարց է: Այնուամենայնիվ, առնվազն հիմա ՝ Ամերիկայի մեկ նախագահից մյուսին իշխանության անցնելու ընթացքում, պարզ չէ, թե որքանով է ամուր ուկրաինական էլիտայի վերահսկողությունը Վաշինգտոնի կողմից: Մի՞թե չի առաջանա այնպիսի բաց, որի մեջ Կիևը կարող է մտցնել «արևելյան» խնդրի լուծման իր տեսլականը՝ փորձելով զբաղվել ինքնագործունեությամբ:

Չորրորդ ՝ Ռուսաստանն այժմ ակնհայտորեն դաշնակիցներ չունի Արևմուտքում. նրանց հարաբերությունները կրկին ճեղքում են հատակը, հետևաբար, Ռուսաստանին, եթե նա միջամտի ուկրաինական հակամարտությանը, Արևմուտքում ոչ ոք չի պաշտպանի: Մոսկվայի համար ամենավատն այն է, որ ինքն իրոք ոչ ոքի վրա հույս դնել չի կարող: Անգելա Մերկելը ստիպված է արձագանքել եուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի թունավորման հետ կապված միջադեպին:

Դոնբասում Ուկրաինայի ռազմական հարձակումը, եթե դա տեղի ունենա առաջիկա ամիսներին, կարող է  նպատակ ունենալ ոչ միայն նախկին դիրքեր վերադառնալ, այլև Ռուսաստանի նկատմամբ այնպիսի սադրանք կատարել, որը լիովին և անվերադարձ կկործանի նրա հարաբերություններն Արևմուտքի հետ: Այնուամենայնիվ, կասկածներ կան, որ նման սցենարը կյանքի կկոչվի: Վլադիմիր Զելենսկին  իշխանության է եկել որպես խաղաղության նախագահ և բռնության հակառակորդ, ուստի ուժի գործադրման կողմնակիցները ստիպված կլինեն ջանքեր թափել, որպեսզի նա հավատա արյունահեղության անհրաժեշտությանը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր