10 կարևոր բան, որ պետք է հասցնել անել մինչև Ամանոր          Հրազդան գետում հայտնաբերվել է դեկտեմբերի 26-ից որոնվող, 44-օրյա պատերազմում զոհված Գոռ Երմալովյանի 26-ամյա քրոջ մարմինը       Կենտրոնում կnտրել են գործարարին պատկանող ավտոմեքենայի ապակին և գnղացել պայուսակը, որում եղել է 40 մլն դրամ    

07 դեկ 2020 14:12

Տեսանյութ.Արցախից զինված հետ եկած մարդիկ կան.եռակողմ հայտարարությունից հրաժարվելու դեպքում կարող է նոր պատերազմ սկսվել

«Լուսավոր Հայաստան» խորհրդարանական խմբակցությունը Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցման մասին եռակողմ հայտարարությունից հրաժարվելու դեպքում նոր պատերազմ սկսվելու վտանգ է տեսնում: Այս մասին դեկտեմբերի 7-ին Ազգային ժողովում «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախաձեռնած «Ստեղծված իրավիճակից դուրս գալու գործողությունների ծրագրի որոշման մասին» հայտարարության նախագծի քննարկման ժամանակ ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության եւ խորհրդարանական խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:


«Մենք ի սկզբանե ընդունել ենք, որ ստորագրված հայտարարությունն արդեն իրողություն է, այն իրականացվում է, բայց կատարվում է ադրբեջանական կողմի օգտին: Մենք պետք է բանակցություններ վարենք: Իսկ փաստաթղթի դենոնսացիան հղի է նոր պատերազմով: Կարծում եմ, որ մենք չպետք է գնանք այս ճանապարհով, բայց բանակցությունների միջոցով այս փաստաթուղթը շատ առումներով կարելի է օգտագործել նաեւ մեր օգտին»,- ասաց Մարուքյանը:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր