Տեսանյութ.Ձեր հրաժարականով կվերադարձնենք հայոց Եռատոնը, որը գողացել եք          Հանրահավաք Հանրապետության հրապարակում. Տեսանյութ       Տեսանյութ.Ոստիկանական մեծ ուժեր են բերվել Հանրապետության հրապարակ    

07 դեկ 2020 14:56

Երեքշաբթին վճռական է լինելու, ճակատագրական. այս պայքարը նման չէ նախկին պայքարներին

Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Թե՛` այլևս ոչ լեգիտիմ իշխանությունը և թե՛ ընդդիմության այն հատվածը, որ հանրահավաք է անելու, հասկանում են, որ այդ օրն իրենց համար կարող է ճակատագրական լինել։
     
Ընդդիմության այդ հատվածի համար գերխնդիրը լինելու է կազմաքանդել իշխանության ոստիկանական ուժերի հավատարմությունը դավաճանին։
Իշխանության համար, ամենայն հավանականությամբ, լինելու է միայն մեկ ճանապարհ` սադրանքի միջոցով հասնել նրան, որ հակառակորդը ներկայացվի որպես բռնի պայքարի կողմնակից և նրա դեմ ինքը կարողանա ուժ կիրառել։
     
Հաշվի առնելով Փաշինյանի անբարոյական բնույթը և ամեն ինչի ընդունակ լինելու կարողությունը, ինչպես նաև ամեն գնով իշխանությանը կառչելու բացառիկ, աներևակայելի ջանքերը, հավաքի վրա ներազդելու հենց այդ ճանապարհն է թերևս նա հակված ընտրելու։
Եվ այստեղ կարևոր է, թե ում նյարդերն առաջինը տեղի կտան։
     
Ուլտիմատում տալով բռնակալ դավաճանին` ընդդիմության այդ թևը ակնհայտորեն թայմ-աութ վերցրեց, որպեսզի պատրաստվի, բայց դրանով լուրջ ժամանակ` բողոքի ալիքը կոտրելու համար ստացավ նաև դավաճանը։
     
Բայց կա և մի երրորդ` այս պահին քիչ հավանական տարբերակ։ Դա, համաձայն հին և բարի հայկական ավանդույթի` մեծ աղմուկ հանելն ու ոչինչ արդյունքում չանելն է։ «Սահմանադրական» ուղով գնալը, «օրենքի շրջանակներում» թեմաներով ընդդիմադիրների հիմարաբանելը և այլևս ապօրինի իշխանության` «օրենքի շրջանակներում» արձագանքելը։
     
Դա, սակայն, լավ երթևեկված մի մայրուղի է, որին ընդդիմության այդ թևը շատ լավ է ծանոթ։ Ծանոթ է դրանով ընթանալու անպտուղ և այս պարագայում իրենց համար վտանգավոր արդյունքներին նույնպես։
     
Թե ինչ կլինի երեքշաբթի` դժվար է ասել։ Բայց որ երկու կողմերն էլ հասկանում են, որ այս պայքարը նման չէ նախկին պայքարներին` անկասկած է։
Ընդդիմության այդ թևը հավանաբար պայքարելու է շատ կոշտ։
     
Առավել կոշտ փորձելու է, իհարկե, արձագանքել բռնապետի բանակը։ Եթե, իհարկե, այն ներսից չփլուզվի և հայ ոստիկանը, որ մշտապես իրեն թշնամու զինվորի պես է պահել` վերջապես չլքի թշնամու գործակալ դավաճանի ճամբարը»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր