ՌԴ-ում ՀՀ դեսպան Գուրգեն Արսենյանը հրավիրվել է Ռուսաստանի ԱԳՆ          Մայիսի 8-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Ձորաղբյուրում բախվել են «Kia Forte» և «BMW» մակնիշի ավտոմեքենաները    

07 դեկ 2020 14:34

Տեսանյութ. Փաշինյանի՝ Գյումրի կատարած անակնկալ այցից.մոտեցած քաղաքացիները նրան հորդորում էին հրաժարական չտալ եւ չհեռանալ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը անակնկալ այցով այսօր ժամանել է Գյումրի: Ի տարբերություն նախորդ տարիների, այս անգամ անվտանգության խիստ միջոցառումներ էին ձեռնարկված:


Նախ մատուցվեց պատարագ, ապա Փաշինյանը ծաղկեպսակ դրեց անմեղ զոհերի հուշակոթողի մոտ եւ արագ հեռացավ:


Մի քանի գյումրեցի կարողացան մոտենալ նրան: Եթե սովորաբար մարդիկ Ամենափրկչի բակ հավաքվում էին պաշտոնատար անձանց նամակներ փոխանցելու համար, այս անգամ վարչապետին մոտեցած քաղաքացիները նրան հորդորում էին հրաժարական չտալ եւ չհեռանալ: Փաշինյանը չպատասխանեց նաեւ լրագրողների հարցերին:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր