Մենք շուտով կիմանանք, թե ովքեր են եղել Crocus City Hall-ի ահաբեկչության պատվիրատուները. փորձագետ          Տեսանյութ.Արա, դուք վախեցած եք,Ճիշտ եք անում, որ վախենում եք.պահը մոտենում է.ինչ պլանավորել ենք, անելու ենք       Պուտինը հաջորդ հանդիպման ժամանակ Փաշինյանին ասել է. «Մենք զարմացած էինք, որ դուք այդպես որոշեցիք՝ ԼՂ-ն ճանաչել է Ադրբեջանի մաս    

07 դեկ 2020 16:12

ԼՂ հակամարտությունը դուրս է գալիս թեժ փուլից.Ռուսաստանը կնպաստի գերիների փոխանակման գործընթացի իրականացմանը

Ռուսաստանը կնպաստի գերիների փոխանակման գործընթացի իրականացմանը՝ ռուս խաղաղապահների աջակցությամբ։ ՀՀ և ՌԴ ԱԳ նախարարների համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։

«Կարևոր հարց է գերիների փոխանակումը, և գիտենք, որ դա սուր թեմա է հարազատների, ընկերների համար։ Էմոցիոնալ թեմա է նաև զոհերի մարմինների փոխանակումը, ուստի պետք է հնարավորինս արագ հասնել դրա լուծմանը»,- ասել է Լավրովը։
Լեռնային Ղարաբաղում հակամարտությունը դուրս է գալիս թեժ փուլից. Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ հայտարարությունը դադարեցրել է պատերազմը: Այս մասին իր հայ գործընկեր Արա Այվազյանի հետ բանակցությունները սկսելուց առաջ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

Նրա խոսքով՝ Մոսկվայում ուրախ են, որ Այվազյանը նախարարի պաշտոնում իր առաջին արտասահմանյան այցը կատարում է Ռուսաստան:

«Մենք նոր ենք դուրս գալիս Լեռնային Ղարաբաղի հակամարտության թեժ փուլից: Ես կցանկանայի նշել, որ նոյեմբերի 9-ին Հայաստանի վարչապետի, Ադրբեջանի նախագահի և Ռուսաստանի Դաշնության նախագահի կողմից ստորագրված համատեղ հայտարարության կարևորությունը, որը բոլորը ստիպված են ճանաչել այսօր,  դադարեցրել է պատերազմը և ապահովել է պայմանավորվածությունները, որոնք թույլ են տալիս և փախստականներին և ներքին տեղահանվածներին վերադառնալ սեփական օջախներ, ապահովել է նաև տնտեսության վերականգնման, հումանիտար խնդիրների լուծման պայմանավորվածությունների իրականացումը, տնտեսական և տրանսպորտային հաղորդակցությունների բացումը»,-նշել է Լավրովը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր