Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով. առաջիկա օրերի եղանակի կանխատեսում          Ապրիլի 26-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը       Ապրիլի 26-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

08 դեկ 2020 15:17

Տեսանյութ.Էլիտաների հեղաշրջման փորձ է արվում.իշխող ուժն այս պահին էլ ընտրություններում կհաղթի

«Այն ամենը, ինչ որ տեղի է ունենում, ես անվանում եմ էլիտաների հեղաշրջման փորձ, որովհետև միտումնավոր շրջանցում են ժողովրդին, որն իշխանություն ձևավորողն է»,- այս մասին այսօր՝ ճեպազրույցի ժամանակ, անդրադառնալով երկրում տեղի ունեցող անհնազանդության ակցիաներին, հայտարարեց ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը:


«Մի խումբ քաղաքական գործիչներ որոշել են ՀՀ վարչապետ նշանակել մեկ տարի ժամկետով ու զավեշտը նրանում է, որ չեն խոսում ընտրության մասին և ՀՀ քաղաքացիներից խլում են ընտրելու իրավունքը»,- նշեց նա:


Դիտարկմանը, թե ընդդիմադիր ուժերը որոշել են մեկ տարի անց ընտրությունների գնալ, երբ կայունացում կլինի երկրում, Սիմոնյանն ասաց. «Բայց ինչի՞ մեկ տարի հետո, եկե՛ք հիմա անենք ընտրություն»:


Ալեն Սիմոնյանի համոզմամբ՝ իշխող ուժն այս պահին էլ ընտրություններում կհաղթի:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր