Տեսանյութ.Մենք կողմ ենք սահմանների սահմանազատմանը, բաց լեգիտիմ սահմանների, որը հանդիսանում է առաջին հանրապետության սահմանները          Տեսանյութ. Երբ խոսում ենք անվտանգության մասին, ապա ամեն ինչ սկսվում է կրթությունից, դպրոցից       Իլհամ և Մեհրիբան Ալիևները մեկնել են ԼՂ    

10 դեկ 2020 12:25

Թուրքերն ուզում են Հայաստանում պահել այն իշխանությունը, որի շնորհիվ տիրացան Արցախի 9 շրջաններին

«Մեզ մատուցվում է, որ այս փաստաթուղթն ստորագրելով Նիկոլ Փաշինյանը 25 000 մարդու է փրկել. իրականում տեղի է ունեցել ճիշտ հակառակը՝ Նիկոլ Փաշինյանը 5000 մարդու գլուխ է կերել, և ոչ թե փրկել է կյանքեր: Հարց է առաջնում՝ իսկ ինչո՞ւ ավելի շուտ չդադարեցրեց պատերազմը»,- կառավարության դիմաց ընթացող բողոքի ցույցի ժամանակ հայտարարեց «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի տնօրեն Անդրանիկ Թևանյանը:


«Ի՞նչ են ուզում անել թուրքերը. նրանք ուզում են Հայաստանում պահել այն իշխանությունը, որի շնորհիվ տիրացան Արցախի 9 շրջաններին: Մեր իշխանությունը հիմարաբար դա արեց, թե դավաճանաբար, կպարզենք հետագայում: Եթե այս իշխանությունը մնա, մենք հանձնելու ենք Սյունիքը և թուրքական «Բայրաքթարների» դիմավորենք Երևանի վրա»,- ասաց Թևանյանը:


Անդրադառնալով Ազգային ժողովում Ն. Փաշինյանի հնչեցրած հայտարություններին, շարունակեց. «Եթե արտահերթ ընտրությունները տեղի են ունենում Նիկոլի կազմակերպած տարբերակով, մենք ստանալու ենք նույն թուրքական նախագիծը՝ այլ տեսքով: Հստակորեն պարզ է, որ երբ երեկ ԱԺ-ում խոսվում էր այն մասին, որ մենք պատրաստ ենք արտահերթ ընտրություններին, դա մեսիջ էր այն մասին, որ իրենք պատրաստվում են ընտրակեղծիքների: Թույլ չտալ որպեսզի այս կապիտուլյանտ իշխանությունն ինքը կազմակերպի ընտրություններ, որովհետև ինքը լեգիտիմ չէ և չի ներկայացնում ժողովրդի իշխանությունը: Ժողովուրդն իր ձեռքը պետք է վերցնի իշխանությունը և կազմակերպի ընտրություններ»,- ասաց Անդրանիկ Թևանյանը:


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր