Տարադրամի շուկայում ինչ փոխարժեքներ են սահմանվել սեպտեմբերի 4-ի համար          Տիգրան Ավինյանը քաղաքային ձախողումներից անցել է ակադեմիական թռիչքների. թվեր․ «Ժողովուրդ»       Փաշինյանը փակեց Արցախյան էջը, ինչպե՞ս փոխել այսօրվա ներքաղաքական ստատուս-քվոն. «Փաստ»    

10 դեկ 2020 16:38

Խելքի եկեք, հայեր, եթե կարողանաք դասեր քաղել ղարաբաղյան պատերազմից, տարածաշրջանում նոր դարաշրջան կսկսվի

Բաքվում կայացած շքերթին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Հայաստանին խորհուրդ է տվել «խելքի գալ»: Այս մասին գրում է Tass-ը։


«Հայաստանը պետք է խելքի գա: Հայ քաղաքական գործիչները, սփյուռքը դատապարտել են իրենց ժողովրդին փորձանքի: Եթե հայ ժողովուրդը կարողանա դասեր քաղել ղարաբաղյան պատերազմից, տարածաշրջանում նոր դարաշրջան կսկսվի», - ասել է Էրդողանը ամբիոնից:


Նշվում է, որ Բաքվում անցկացվող զորահանդեսին մասնակցում են ավելի քան 3000 զինծառայողներ և մի խումբ թուրք զինծառայողներ: Ցուցադրվելու է մինչև 150 միավոր տեխնիկա։


Թուրքիայի նախագահը երեկ երկօրյա պաշտոնական այցով ժամանել է Բաքու:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր