Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է բանակցությունների սեղանի շուրջ նստել Պուտինի հետ, եթե այն խաղաղություն հաստատելու միակ տարբերակը լինի          Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա       Եթե այս մեկը զիջենք աստիճանաբար ուրիշ բաներ կանեն, ինչպես գույքահարկը, աղբի հարկը    

12 դեկ 2020 10:56

Իմքայլականը իշխանություններին մեղադրել է Ադրբեջանին սադրելու, պատերազմ հրահրելու համար.«Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է.

««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը նոյեմբերի 10-ի գիշերը, հենց ԱԺ-ում տեղեկանալով, որ քաղաքական իշխանություններն Արցախի կապիտուլացիայի փաստաթուղթ են ստորագրել, հայտնվել է շատ ծանր վիճակում և հարձակվել ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի վրա՝ ասելով, թե դու դավաճան ես։

Ըստ մեր տեղեկությունների՝ պատգամավորը ԱԺ «Իմ քայլը» խմբակցության նիստի ժամանակ, երբ նիստին ներկա է գտնվել նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, շատ կոպիտ ու կոշտ հայտարարությամբ է հանդես եկել ու իշխանություններին մեղադրել է Ադրբեջանին սադրելու, պատերազմ հրահրելու ու վերջում նման խայտառակ փաստաթուղթ ստորագրելու համար:

Մեր աղբյուրները փոխանցում են, որ Հայրապետյանն այնքան վրդովված ու զայրացած է եղել ստեղծված իրավիճակից, որ խմբակցության պատգամավորներն են հորդորել հանդարտվել, քանի որ վերջինս ելույթի ժամանակ անգամ արտասվել է: Նկատենք, որ այդ օրվանից մինչև այժմ Տաթևիկ Հայրապետյանի հետ անհնարին է դարձել խոսելը. նա ինքնամփոփ է դարձել։ Արդեն տևական ժամանակ է՝ «Ժողովուրդ» օրաթերթը փորձում է զրուցել Տաթևիկ Հայրապետյանի հետ, սակայն պատգամավորը հայտարարում է, որ իսկապես ի վիճակի չէ որևէ բան խոսել, որևէ հարցի պատասխանել»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր