Մայիսի 21-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը          Մայիսի 21-ին վթարային աշխատանքներով պայմանավորված ջուր չի լինի հետևյալ հասցեներում       Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով, հետո նույնքան կնվազի. եղանակն առաջիկա օրերին    

12 դեկ 2020 15:03

Եվս մեկը լքեց ոստիկանության շարքերը.Ես հայրենասեր եմ ու չեմ կարող հանդուրժել այս իրականությունը. ոստիկանության մայոր

Հետևելով պատվախնդիր ներքին ձայնիս՝ միանում եմ ոստիկանությունում ծառայությունը դադարեցնելու վերաբերյալ գործընկերներիս որոշմանն ու ներկայացնում եմ սեփական զեկուցագիրս։

Անշուշտ, բարդ որոշում է, սակայն սա որոշում չէ լոկ ինձ համար, այս որոշումս հանուն բոլորիս է, հանուն մեր պետության։ Պատեհապաշտություն, աթոռակռիվ, պաշտոնամոլություն, նյութապաշտություն՝ մի՞թե այս ամենը կարող է գերակշռել սերն ու պարտավորությունն առ սեփական ժողովուրդն ու հայրենիքն, ինչպե՞ս կարող է ցանկացած շահ առավել ծանրակշիռ լինել, քան սպայի երդումն ու արժանապատվությունը. պատիվ ունե՛մ՝ չափազանց պատասխանատու այս խոսքն էլ հենց մղեց ինձ ու ընկերներիս առաջնագիծ, կռվեցինք ոչ թե մեզ, այլ բոլորիս համար, կռվեցինք ոչ թե անձնական շահի, փողի, պաշտոնի, այլ ազատության ու արժանապատվության համար, բայց եղավ այն, ինչ եղավ ... Ես հայրենասեր եմ, պետականամետ եմ ու չեմ կարող հանդուրժել, համակերպվել այս իրականությանը։

Համածառայակիցնե՛ր, տիկնայք և պարոնայք ոստիկաննե՛ր, լավ մտածե՜ք, ո՞րն է կոչումը մեր, ո՞րն է նպատակը, ի՞նչն է առաջնային, ինչը՝ երկրորդական, իրավացի եք՝ պետական շահն ամենից է վեր, ուստի ես ևս լքում եմ մեր շարքերը, քանզի անկարող եմ այլևս ծառայել այդ շահին, իսկ որևէ այլ շահ նման իրավիճակում ինձ համար ոչինչ է:
Ցավակցում եմ ընկած գործընկերներիս և բոլոր Տղերքի հարազատներին, խոնարհու՜մս։ Աստված հոգիներդ լույս դարձնի և պահապան լինի մեր պետությանն ու ժողովրդին։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր