Դատախազությունը պահանջում է Աջափնյակ վարչական շրջանի նախկին ղեկավար Արտավազդ Սարգսյանից հօգուտ ՀՀ-ի բռնագանձել 4 անշարժ և շարժական գույք, 325.5 միլիոն դրամ          Սպասվում են տեղումներ ձյան, ձնախառն անձրևի և անձրևի տեսքով, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին       Տարադրամի շուկայում ինչ փոխարժեքներ են սահմանվել մարտի 5-ի համար    

12 դեկ 2020 15:43

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ազատման դիմում է գրել. Նիկոլ Փաշինյանը սպառնացել է դիմումը հետ չվերցնելու դեպքում կալանավորել նրան. «Մեդիապորտ»

«Մեդիապորտ» տելեգրամյան ալիքի փոխանցմամբ՝ Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ երեկ դեկտեմբերի 11-ին, ազատման դիմում է ներկայացրել Նիկոլ Փաշինյանին՝ պատճառաբանելով, որ Հայաստանին սպասվում է տնտեսական կոլապս և ինքը չի կարող այս պայմաններում շարունակել պաշտոնավարումը։


Նիկոլ Փաշինյանն ի պատասխան ասել է, որ ազատման դիմում ներկայացնելու դեպքում Մհեր Գրիգորյանը կհայտնվի ճաղերի հետևում, քանի որ ԱԱԾ-ն ձեռք է բերել Գրիգորյանի բանկային գործարքների վերաբերյալ տվյալներ, որոնք մի քանի քրեական գործի նյութ կարող են հանդիսանալ։ Եվ եթե Գրիգորյանի մտքով անգամ անցի հրաժարական տալ կամ հեռանալ թիմից, նույն վայրկյանին նրան կկալանավորեն։


Mediaport-ի աղբյուրի փոխանցմամբ՝ Մհեր Գրիգորյանի աշխատավայր վերադառնալուց հետո Փաշինյանը հրահանգել է Պետական վերահսկողության ծառայությանը ստուգումներ սկսել նաև ՀՀ փոխվարչապետի գրասենյակում։
***
Տարածված տեղեկությունը ճշտելու համար 168.am-ը կապ հաստատեց փոխվարչապետի օգնական Անի Բաբայանի հետ: Նա մեզ հետ զրույցում ժխտեց և՛ Մհերի Գրիգորյանի դիմում գրելու, և՛ նման խոսակցություն լինելու մասին լուրերը:


«Հերքում ենք: Բացարձակապես չի համապատասխանում իրականությանը»,- ասաց Բաբայանը:




Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր