Սուրբ Հարության տաճարի դռները բացվել են ուխտավորների առջև          Նախաքննության ավարտի մասին հայտարարությունը նպատակ ունի կանխել Դավիթ Մինասյանի ազատ արձակումը       «Jeep» մակնիշի ավտոմեքենան Ուլնեցի փողոցում վրաերթի է ենթարկել 69-ամյա հետիոտնին    

12 դեկ 2020 16:03

Կարին գյուղում 50-ամյա որդին ծեծել, ապա խեղդամահ է արել մորը

Դեկտեմբերի 12-ին, ժամը 13:25-ին, ոստիկանության Աշտարակի բաժնում շտապօգնության բժշկից ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Կարին գյուղի տներից մեկում, խեղդամահ եղած վիճակում, կնոջ դի կա։ Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանությունը:


Դեպքի վայր են մեկնել օպերատիվ խմբի ծառայողները, ճշտել կնոջ ինքնությունը։ Ձեռնարկված անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ 1936 թվականին ծնված կնոջը ծեծի ենթարկել, ապա ձեռքերով խեղդամահ է արել նրա 50-ամյա որդին։


Տղամարդը հայտնաբերվել և բերման է ենթարկվել ոստիկանության Աշտարակի բաժին։


Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։


Կատարվում է նախաքննություն։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր