Տարադրամի ինչ փոխարժեքներ են սահմանվել ապրիլի 24-ի համար          Ամաչում են մարդամեջ դուրս գան․ «Հրապարակ»       Սա դեռ թատրոնի առաջին արարն է․ «Հրապարակ»    

14 դեկ 2020 20:32

Իրանը միջուկային գործարքին վերադառնալու համար ոչ մի նախապայման չի ընդունի

Թեհրանը Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրին (ԳՀՀԾ) վերադառնալու համար ոչ մի նախապայման չի ընդունի: Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Մենք ոչ մեկից ոչ մի նախապայման չենք ընդունի»,- ասել է նա՝ պատասխանելով ԱՄՆ հաջորդ նախագահի կողմից Իրանի հրթիռային ծրագրի վերաբերյալ սահմանափակումները որպես միջուկային գործարքին վերադառնալու պայման ներառելու հնարավոր պահանջի մասին հարցին։

Ռոհանիի խոսքով՝ «կողմերը միջուկային գործարքի մասին ավելի վաղ են պայմանավորվել»:

«Կա՛մ մենք կիրականացնենք այդ համաձայնագիրը, կա՛մ՝ ոչ»,- նշել է նա:

Ռոհանին նաև հայտարարել է, որ Իրանը խնդիրներ չի ունենա ԳՀՀԾ-ի պայմանների կատարման շուրջ, եթե ԱՄՆ-ն որոշի վերադառնալ համաձայնագրին։

2015 թվականի հուլիսի 14-ին «վեցյակը» (Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Չինաստան, Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա) և Իրանը հայտարարել են Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի ձեռքբերման մասին:

2018 թվականի մայիսին ԱՄՆ-ն հայտարարել է դրանից միակողմանի դուրս գալու և իսլամական հանրապետության դեմ խիստ պատժամիջոցների վերականգնման մասին:

Իրանը մայիսի 8-ին հայտարարել է Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) մի շարք կետերի կատարման դադարեցման մասին։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր