Տեսանյութ.Բագրատ Սրբազանի առաջնորդած քայլերթի մասնակիցները կգիշերեն Հաղարծինում          Տեսանյութ.Քայլերթ` հանուն հայրենիքի.Բագրատ Սրբազանը և շարժման մյուս անդամները Տավուշից ոտքով գալիս են Երևան       Մայիսի 6-ին երկար ժամանակով կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

15 դեկ 2020 10:09

Լևոնականի համբավ ունեցող ԿԳՄՍ նախարարն ընդամենը արտաքին շղարշն է, հետևում կրկին Արայիկ Հարությունյանն է.«Իրատես»

«Ասում են, թե իբր քիչ էր, որ պետական կառավարման օղակներում 2,5 տարի անկառավարելիություն ու քաոս է, մի բան էլ աշխատակիցները կրակն են ընկել արագ-արագ փոխվող ղեկավարների ձեռքը։ Երկրի համար ռազմավարական ոլորտ համարվող կրթությունը, որը Արայիկ Հարությունյանի թեթև ձեռքով լրիվ քարուքանդ եղավ, հիմա էլ վստահվել է մի մարդու, որն այդ ավերակներն իբր պիտի ղեկավարի։

Սակայն, ասում են, նա ոլորտից հասկանում է այնքան, որքան իր նախորդը։ Ինչ խոսք, Վահրամ Դումանյանի մուտքը բավական «հաջող» եղավ՝ պատերազմի սարսափելի իրողությունների այս օրերին հրապարակ նետվեց ռեկտորների նշանակման աղմկահարույց նախագիծը։

Լևոնականի համբավ ունեցող նախարարը, ասում են, ընդամենը արտաքին շղարշն է, հետևում կրկին Արայիկ Հարությունյանն է, նա շարունակում է ոլորտում իր քաղաքականությունը թելադրել։ Դրա վառ օրինակն այս օրենքի փոփոխությունն էր, որը մշակվել էր հենց նրա ժամանակ, իսկ Դումանյանն ընդամենը շրջանառության մեջ դրեց այն՝ առանց տառ կամ բառ փոխելու»,-գրում է թերթը:


Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր