Ռուսաստանի և Հայաստանի առևտուրը զգալիորեն կրճատվել է, տարվա ավարտին ցուցանիշները կնվազեն երկու անգամ          Շիրակի թեմը կանգնած է Միքայել Սրբազանի կողքին, այս դժվարությունը ժամանակավոր է, շուտով մեր առաջնորդը կշարունակի իր հոգևոր ծառայությունը       Թմրանյութի կասկածանքով բերման է ենթարկվել Նարեկ Մկրտչյանի եղբայրը    

18 դեկ 2020 11:03

Տեսանյութ.Մենք այս ամենից կարող էինք հաջողությամբ դուրս գալ, եթե...

Արցախի հերոս, Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը համոզված է՝ պատերազմը հնարավոր էր՝ չսկսվեր, եթե արտաքին քաղաքականության մեջ, դիվանագիտության մեջ իշխանությունը չձախողեր։


«Թե երկկողմ, թե բազմակողմ ձևաչափերում մենք պետք է կարողանայինք մեր հարաբերություններն այնպես կառուցել, որ պատերազմ չլիներ։ 2.5 տարում իրարամերժ հայտարարությունները, հարաբերությունների վաթարացումը մեր ռազմավարական գործընկեր Ռուսաստանի հետ, հարևանների հետ, ՀԱՊԿ-ի արժանապատվության նվաստացումը մեր կողմից բերեցին նրան, որ այս ամենից օգտվեց հակառակորդն ու մարտական գործողություններ սկսվեցին։ Սա նշանակում է քաղաքական ռեսուրսների անկում, նման անկում եղավ ոչ միայն Մինսկի խմբում, այլև մեր պարագայում, իսկ այդ դեպքում օգտվում են ու սկսում ռազմական գործողություններ»,-«Սիվիլնեթ»-ին տված հարցազրույցում հայտարարեց զինվորականը։


Նրա խոսքով, այս պատերազմում հնարավոր էր ոչ միայն նման պարտություն չկրել, այլև ընդհանրապես պարտություն չկրել, հարմար բնագծերում կանգնեցնել։


«Մենք այս ամենից կարող էինք հաջողությամբ դուրս գալ, եթե լիներ պետական արդյունավետ կառավարում, գերագույն հրամանատարը Անվտանգության խորհրդի, ԱԺ-ի, կառավարության, պաշտպանության նախարարության, գլխավոր շտաբի խելացի մտքերի համադրմամբ կարողանար ճիշտ ռազմաքաղաքական գնահատականներ տալ ու ճիշտ որոշումներ կայացնել ժամանակին»,- ասաց Օհանյանը։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր