Բելառուսում մտադիր են պաշտոնյաների և զինվորականների համար մահապատիժ սահմանել պետական ​​դավաճանության համար          5 զոհերի գանգերը պետք է անհապաղ հետ բերել. Փարիզի Մարդու թանգարանում գտնվում են 18 հազար գանգեր, վախեցել են հրապարակել       Չինաստանը եւ Ռուսաստանը՝ որպես 2 երկրներ, որոնք «վտանգ են ներկայացնում բազմաբեւեռ աշխարհի համար.Պետք է դեմն առնել՝ խուսափելու սառը պատերազմից    

18 դեկ 2020 14:15

Փաշինյանը խայտառակ ձևով ուզում է փակել Արցախի հարցը,հանձնում է նաև այն տարածքները, որոնց մասին որևիցե խոսք չկար տխրահռչակ փաստաթղթի մեջ

Հայրենիքի փրկության շարժման իրավական հանձնախումբը հայտարարություն է տարածել, որում նշվում է, որ ՀՀ իշխանությունները փորձում են խայտառակ ձևով փակել Արցախի հարցը և կախվածության մեջ դնել ՀՀ անվտանգությունն Ադրբեջանի քմահաճույքից՝ հանձնելով Զանգելանից և Կուբաթլիից մնացած հատվածները։ Հայտարարությունը՝ ստորև․ 


«Սիրելի Հայրենակիցներ,


ՀՀ-ում իշխանությունը զավթած դավաճանական ռեժիմը` Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, այս օրերին հանձնում է նաև այն տարածքները, որոնց մասին որևիցե խոսք չկար նոյեմբերի 9-ի տխրահռչակ փաստաթղթի մեջ:


Նոյեմբերի 9-ին ստորագրված կապիտուլյացիայի հայտարարության առաջին կետի համաձայն. «Ադրբեջանական Հանրապետությունը և Հայաստանի Հանրապետությունը, այսուհետ՝ Կողմեր, կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում»։


Հայտարարության մեջ Ադրբեջանին հանձնվող տարածքները ներկայացվում են հայտարարության բացառապես 2-րդ և 6-րդ կետերով, ուր խոսքը գնում է միմիայն Ակնայի (Աղդամ), Քարվաճառի (Քելբաջար) շրջանների և Քաշաթաղի շրջանի Բերձորի հատվածի (Լաչինի նախկին շրջան) հանձման մասին:


Այս հայտարարության մեջ որևէ կետում անգամ ակնարկ չկա Կուբաթլիի և Զանգելանի նախկին շրջանների ամբողջական հանձնման մասին, ընդ որում նոյեմբերի 10-ի դրությամբ պահպանվում էին այդ շրջաններից որոշակի մասեր և կարևորագույն դիրքեր, որոնք երաշխավորում էին Սյունիքի, այդ թվում`Գորիս-Կապան ավտոճանապարհի և Կապան քաղաքի հարակից գյուղերի անվտանգությունը:


Դավաճանի կողմից Կուբաթլիի և Զանգելանի նախկին շրջանների ամբողջական հանձնումը, որը ակնհայտ դուրս է կապիտուլյացիայով ստանձնած պարտավորությունների շրջանակից, վկայում է ,որ այս դավաճանական ռեժիմը փորձում է ոչ միայն խայտառակ ձևով մեկընդմիշտ փակել Արցախի հարցը, այլև կախվածության մեջ դնել Հայաստանի Հանրապետության անվտանգությունը Ադրբեջանի քմահաճույքից՝ հանձնելով Զանգելանի և Կուբաթլիի նախկին շրջաններից մնացած հատվածները, որոնք Սյունիքի անվտանգության երաշխիքներ էին, մինչդեռ նման պահանջ անգամ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ չկար։


Զորքերը, ըստ տխրահռչակ հայտարարության, մնում էին իրենց զբաղեցրած դիրքերում, բացառությամբ Ակնայի (Աղդամ), Քարվաճառի(Քելբաջար) շրջանների և Քաշաթաղի շրջանի Բերձորի հատվածի (նախկին Լաչինի շրջան), ինչն էլ հիմք ընդունելով, զինված ուժերը, հատկապես կամավորականները, անսասան կանգնած են եղել նշված դիրքերում։ Սակայն հայրենանվեր ուժերին հարկադրում են նորանոր տարածքներ զիջելով նահանջել՝ փոխանցելով Հայաստանի իշխանության հրահանգը, ինչը, անխոս, ստվերային համաձայնության արդյունք է։


Սա ոչ այլ ինչ է, քան պետական դավաճանության հերթական բացահայտ դրսևորում»:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր