Գեղարքունիքի մարզում հայրը կասկածվում է իր անչափահաս դստերը հաճախակի ծեծի ենթարկելու մեջ և փորձել է սեռական հարաբերություն ունենալ նրա հետ          Պարզվել է վանաձորցի 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը       Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով. եղանակն առաջիկա օրերին    

18 դեկ 2020 14:52

Թշնամին կուլ կտա մեզ,եթե...Կատարվում է պլանի 2-րդ մասը՝ սահմանային գյուղերի հայաթափումը

Մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանի խոսքով՝ երեկվանից արդեն լուրեր են տարածվում, որ Սյունիքի մարզի ստրատեգիական դիրքերն այսօր հանձնվելու են թշնամուն։


«Այդ գործընթացն արդեն սկսվել է, օրինակ, ես ինֆորմացիա ունեմ, որ Խնձորեսկի դիմացի բարձունքներն արդեն տրվել են, որոնցից դիտարկվում էր Կուբաթլի քաղաքը, որը շատ կարևոր դիրքեր ուներ։


Երեկ գիշերը Շուռնուխի գյուղապետը երկու անգամ ֆեյսբուքյան լայվ արեց և ասաց, որ ՊՆ-ն իր զորքը հանել է այդ հատվածներից, և նա կոչ էր անում, որ ՄՈԲ-ը գնա ու զենքով գյուղը պահեն։ Շուռնուխի ներքևի մասն ընկնում է Զանգելանի շրջանում և, փաստորեն, այնտեղից բնակիչները պետք է հեռանան։ Եվ նման բան շատ տեղերում կկատարվի, որքանով գիտեմ՝ Կապանի քաղաքապետն ասել էր, որ խոսքը 13 գյուղերի մասին է՝ Կապան քաղաք և 12 գյուղ»,-այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Տիգրան Քոչարյանը։


Նա բոլորի ուշադրությունը հրավիրեց այս հարցում իշխանությունների մանիպուլյացիաների վրա. օրինակ, Սյունիքի մարզի որոշ գյուղերի ղեկավարներ, որոնք որոշ առումով կապ ունեն իշխանությունների հետ, նաև Պաշտպանության նախարարությունը, հայտարարում են, որ մարզից «ոչ մի թիզ հող չի տրվելու, չեն զիջելու» և այլն։ Ջիջվում են կարևոր բարձունքները, որոնք չեն գտնվում նոմինալ Խորհրդային Հայաստանի տարածքում։


«Պարզ է, որ Կապան քաղաքից որևէ սանտիմետր չի զիջվելու Ադրբեջանին, այսինքն՝ ադրբեջանցին Կապանում պոստ չի դնելու, փոխարենը՝ նա Կապանից 200 մետր հեռավորության վրա է, որն արդեն նախկին Խորհրդային Միության Զանգելանի շրջանն է, ադրբեջանցին այնտեղ դիրք է դնում ու, ասենք, կարող է ռագատկայով կապանցուն հարվածի։ Խնձորեսկի գյուղապետն ասում էր, թե որևէ բան թշնամուն չեն զիջելու․․․ հա, չեն տալիս, բայց բարձունքներ են տալիս, որտեղ ադրբեջանցին նստում է, ու վաղը չէ մյուս օրը տրակտորները չեն կարողանալու գնան դաշտ, գյուղացիներին հանգիստ կգողանան ու ինչ կուզեն՝ կանեն։ Այսինքն՝ այստեղ կատարվում է պլանի երկրորդ մասը՝ սահմանային գյուղերի հայաթափումը»,-հավելեց Տիգրան Քոչարյանը։


Ըստ նրա, հաջորդ քայլն այն է լինելու, որ Ադրբեջանը սկսելու է ադրբեջանցի փախստականներին վերադարձնել այն վայրերը, որտեղ նախկինում նրանք բնակվել են։ Կապանի ու Մեղրիի շրջանում Խորհրդային Միություն ժամանակ եղել են ադրբեջանցիներով բնակեցված գյուղեր, և եթե ՀՀ ներկայիս կառավարությունը շարունակի գործել, ապա հեշտությամբ կհամաձայնի, որպեսզի ադրբեջանցիները վերադառնան Կապանի իրենց նախկին գյուղերը, որից հետո կսկսի այն, ինչից հայերը 1988 թվականին խուսափել էին՝ Հայաստանի ադրբեջանացումից։


«Նայեք 1988 թվականի քարտեզը, այդ ժամանակ բոլոր սահմանների վրա նստած են եղել ադրբեջանցիները, և լավագույն գյուղերում էին ապրում։ Մեր իշխանության գործելաոճը, որը ամեն ինչի պատրաստ է՝ միայն թե մեկ օր ավելի նստի աթոռին, ցույց են տալիս, որ դրա դեմ չեն առնելու։ Այդ ամենը կշարունակվի Գեղարքունիքում, Ջերմուկում, այսինք՝ ադրբեջանցուն որ մատը դեմ ես տալիս, ձեռքդ կծում է, հետո մինչև գլուխը, եթե մենք չենք դիմադրում, թշնամին կուլ կտա մեզ»,-ընդգծեց նա։


Աղբյուրը՝ 168.am




Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր