Ղարաբաղն ուներ ամենաշահեկան դիրքը,իրավիճակը կարող է պայթել ցանկացած պահի,ռազմական գործողությունները կարող են վերսկսվել
![](https://www.yerkir.am/resources/yerkir/img/news/origin/1603211846-1905.jpeg)
Նրա խոսքով` միգուցե պետք է նոր պայմանագիր կնքվի արդեն միութենական պետության շրջանակներում, միգուցե Հայաստանում կարող է Ռուսաստանի հետ փոխգործակցության խորացման հանրաքվե անցկացվել: «Սպառնալիքները, որոնց բախվել են հայ եւ ռուս ժողովուրդները մեկ դար առաջ, այժմ նույնպես արդիական են: Հայ հասարակությունը պառակտված է, սակայն Հայաստանը հնարավորություն ունի հաղթահարել հետեւանքները եւ շարժվել Ռուսաստանի հետ դաշնակցային բարեկամական հարաբերությունների ստեղծման ուղղությամբ: Իսկական ընկերները ճանաչվում են դժվարին պահերին: Հենց Ռուսաստանն էր կանգնեցրել սարսափելի սցենարը, բացի այդ պահպանվել են այն տարածքները, որոնք պահպանվել են, մարդասիրական օգնություն է տրամադրվում: Անհրաժեշտ է հաղթահարել հասարակության պառակտումը: Ղարաբաղյան իրադարձությունների պատճառած անկազմակերպությունը բացասաբար է ազդում մարդկանց տրամադրությունների վրա: Այս դեպքում եկեղեցին պետք է լուրջ համախմբող դեր խաղա` մարդկանց քաոսից զերծ պահելու համար: Ոչ մի «մայդաններ» ոչ մի լավ բանի չեն հանգեցնի: Մենք տեսնում ենք, թե ինչի են հանգեցնում այդպիսի ելույթները»,- ասել է Կոտենոկը:
Նա պարզաբանել է, որ այժմ անհրաժեշտ է ատամները սեղմած կատարել ստորագրված հայտարարության պայմանները, ստանալ խաղաղապահ զորակազմի աջակցությունը` որպես անվտանգության երաշխավորի, բանակցել նույնիսկ այդպիսի հակառակորդի հետ: «Հենց նորմալ երկխոսության բացակայությունը հանգեցրեց ռազմական գործողությունների, եւ դա, հաշվի առնելով այն, որ հետխորհրդային տարածքում բոլոր չճանաչված հանրապետություններից Ղարաբաղն ուներ ամենաշահեկան դիրքը: Ղարաբաղը պետություն է, թեկուզ` չճանաչված: Ամեն դեպքում, ոչինչ ավարտված չէ, իրավիճակը կարող է պայթել ցանկացած պահի, զինադադարը շատ փխրուն է, ռազմական գործողությունները կարող են վերսկսվել: Հայաստանը պատրաստվելու քիչ ժամանակ ունի. պետք է զբաղվել ակնհայտ ռազմական խնդիրների լուծմամբ եւ արդիականացնել տնտեսությունը: «Պարտված բանակի» բարդույթը պետք է հաղթահարել»,- եզրափակել է ռազմական թղթակիցը: