Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով. առաջիկա օրերի եղանակի կանխատեսում          Ապրիլի 26-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը       Ապրիլի 26-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

18 դեկ 2020 15:39

Պետք չէ «հարձակումներ գործել Փաշինյանի վրա».Քոչարյանի ու Սարգսյանի դեմ քեն պահած Ալիևը ոխը թափում է Փաշինյանի գլխին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ԱՊՀ ղեկավարներին նիստում հայտարարել է, որ ինքը հաղթել է, ոչ թե Նիկոլ Փաշինյանի, այլ ՀՀ երկրորդ և երրորդ նախագահներ Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի բանակին, և պետք չէ «հարձակումներ գործել Փաշինյանի վրա»։
«Մեր քաղաքները՝ Ջեբրայիլը, Աղդամը, Ֆիզուլին և այլն, ոչնչացնում էր ոչ թե Փաշինյանի բանակը։ Նա դրա վերաբերյալ ցուցում չէր տալիս։ Նախ, այնտեղ այլևս ոչնչացնելու բան չկար։ Այդ ամենն արվում էր Քոչարյանի ու Սարգսյանի ռեժիմի կողմից՝ ԱՊՀ մեր նախկին այսպես կոչված գործընկերների կողմից, մարդկանց, ովքեր մասնակցել են մեր նիստերին, որոնք ինձ հետ տարիներ շարունակ բանակցել են։ Մենք գիտեինք, որ այդ մարդկանց ձեռքերն ադրբեջանցի ժողովրդի արյան մեջ են, բայց երբ մենք եկանք այդ տարածքներ, տեսանք այն սարսափն ու ողբերգականությունը, որը նրանք արել էին»,- ասել է Ալիևը։

Ադրբեջանի նախագահին, իհարկե, ձեռնտու է Նիկոլ Փաշինյանի գոյությունը ՀՀ ղեկավարի աթոռին։ Բացի այդ՝ Ալիևն իր ամենապայծառ երազներում էլ անգամ չէր կարող պատկերացնել, որ կարող է ՀՀ ղեկավարին անպատվել բացեիբաց ու մնալ անպատիժ։


Ադրբեջանին մեծագույն վնաս հասցրած՝ ՀՀ երկու նախագահների դեմ քեն պահած Ալիևը, որը նույնիսկ չէր համարձակվում նրանց հասցեին որևէ վիրավորական արտահայտություն անել, իր ամբողջ ոխը թափում է Փաշինյանի գլխին։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր