Եռաբլուր ենք եկել, մեր խոնարհումը բերենք զnhված մեր զավակների hիշատակին, աղոթելու մեր հայրենիքի խաղաղ ու ապահով կյանքի համար          Հայկական բանակն այն կառույցն է, որը պատշաճ ուշադրության պայմաններում առաջինը կարող է շտկել իր ողնաշարը ու վերականգնվել       Պետք է պատրաստ լինենք մեր պետական սահմանները պահելու, արտաքին քաղաքականությունն էլ հոյակապ գնում է, բերեք չբզբզանք    

18 դեկ 2020 16:45

Տեսանյութ.Կապանում մարդիկ իրենց տունն են վառում, իսկ այդ բլուրների վրա կնստեն ադրբեջանցիները ու քաղաքը կառնեն իրենց ափի մեջ

«Ծուխը տեսնու՞մ եք բլրի տակ: Կապանում մարդիկ իրենց տունն են վառում: Իսկ այդ բլուրների վրա կնստեն ադրբեջանցիները ու քաղաքը կառնեն իրենց ափի մեջ»,- ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Անի Սամսոնյանը ու հրապարակել լուսանկար: 

Այսօր ԱԺ ԼՀ խմբակցության մի քանի պատգամավորներ այցելել են Սյունիքի մարզ: 

Հիշեցնենք, որ այսօր մինչև 17.00-ն, Կապանի շահեկան դիրքերը հանձնվում են թշնամուն: Տեղեկատվությունը երեկ Aysor.am-ի հետ զրույցում հաստատել էր Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանը:

«Լուրը ճիշտ է: Դա մեզ համար ցավալի հրահանգ էր: Մեր շահեկան դիրքները, որոնք զբաղեցրել էինք մինչև նոյեմբերի 9-ը՝ ապահովելով Կապանի համար անվտանգության գոտի, այսօր առավոտ արդեն հրահագնվել է, որ վաղը մինչև 17.00-ն պետք է լքենք, հետ նահանջենք ընդհանուր սահմանագծով», - հայտնել էր քաղաքապետը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր