Փետրվարի 6-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է բանակցությունների սեղանի շուրջ նստել Պուտինի հետ, եթե այն խաղաղություն հաստատելու միակ տարբերակը լինի       Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա    

18 դեկ 2020 22:13

Ռուսուդան Վարդանյանին շնորհվել է Երևան քաղաքի գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգի կոչում

Ռուսուդան Վարդանյանին շնորհվել է Երևան քաղաքի գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգի կոչում«Շենգավիթ» բժշկական կենտրոնի գլխավոր բժշկի տեղակալ, մանկաբարձ-գինեկոլոգ, բժշկական գիտությունների թեկնածու Ռուսուդան Վարդանյանին շնորհվել է Երևան քաղաքի գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգի կոչում:


Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 3-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով, հիմք ընդունելով առողջապահության ոլորտում ձեռք բերված հաջողությունները, մասնագիտական ունակությունները, երկար տարիների աշխատանքային փորձը.
Երևան քաղաքի բնակչության առողջության պահպանման, հիվանդությունների և հաշմանդամության կանխարգելման, ախտորոշման և բուժման նորագույն մեթոդների ներդրմանն ուղղված միջոցառումների իրականացման աշխատանքները կանոնակարգելու նպատակով՝ Ռուսուդան Վարդանյանին շնորհել Երևան քաղաքի գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգի կոչում:
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄ

Hayacq.com-ի և Հայացք մամուլի ակումբի խմբագրակազմը շնորհավորում է Ռուսուդան Վարդանյանին և մաղթում նորանոր վերելքներ:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր