Հպա՞րտ, թե՞ նվաստ․ Ռուսաստանը վերածվեց «սրբի դռան», ուր ՀՀ-ից մեկնում են խաղաղություն և անվտանգություն մուրալու. «Հրապարակ»

Հիմա երանությամբ ենք հիշում այդ ժամանակները։ Դրանք ինքնիշխանության և ինքնուրույնության, բարձր արժանապատվության և ազգային պետության ժամանակներ էին, երբ ռուսի հետ հավասարը հավասարի հարաբերություններ ունեինք, և անգամ միլիոնանոց հայ համայնքը Ռուսաստանում և միլիարդների տրանսֆերտները՝ դեպի Հայաստան, մեզ չէին նվաստացնում։ Մենք մեզ փոքր, բայց ինքնիշխան պետության հպարտ քաղաքացիներ էինք համարում։
Երկուսուկես տարի մեզ «Հայաստանի հպարտ քաղաքացիներ», իսկ նախկիններին՝ «ռուսի կոշիկը լիզողներ» անվանող Նիկոլ Փաշինյանը հետևողականորեն քայքայեց հայ-ռուսական հարաբերությունները և մեզ դարձրեց Ռուսաստանի մի մարզ։ Եվ հիմա ոչ թե բարձր պաշտոնյաներն են ռուսի կոշիկը լիզում՝ հանուն մեր անկախության ու անվտանգության, այլ մենք բոլորս պատրաստ ենք «լիզել» ցանկացած կոշիկ, որպեսզի պաշտպանենք մեր երկիրը, Սյունիքն ու Արցախը։ Նա ոչնչացրեց բանակն ու զինվորին, նվաստացրեց, պառակտեց ազգը, մեր հպարտություն Արցախը դարձրեց հայաստանցի լյումպենի ատելության առարկան»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: