Տեսանյութ.Գալիս է կեղծավոր խոնարհվի՞, չփորձի ներխուժել իմ սրբության սրբոց նահատկների պանթեոն. կլինեն սադրանքներ

«Այն, որ կարող են երթ կազմակերպել և գնալ բազում սադրանքների, դրանից իրազեկ ենք, այն, որ արգելելու ենք, ժմանակը ցույց կտա, թե ոնց ենք արգելելու: Պատահական չէ, որ այսքան իմ զինակից ընկերները հավաքված են այստեղ: Ինքը մեր բերդաքաղաքի բանալիները հանձնեց թշնամուն: Ինչո՞ւ է համառում ու չի գնում, ուրիշ ի՞նչ հանձնի, գնանք վիլայեթ դառնա՞նք թուրքերին:
Իմ մոլորված ժողովուրդը հայտնվել է մի իրավիճակում, որը նույնիսկ չի պատկերացնում, թե ինչքան ծանր է մեր վիճակը: Նա պետք է հեռանա և գա մեկը, որը պետք է պետություն ներկայացնի: Նիկոլ Փաշինյանը տանում է նրան, որ մենք էլ հայրենիք չունենա՞նք»,-ասաց նա:
Աշոտ Մինասյանի խոսքով, Նիկոլ Փաշինյանը այս ամենի համար մեկ մեղավորն է, ոչ թե պատասխանատուն. «Պատասխանատվություն հասկացող մարդը վաղուց հրաժարական տված պետք է լիներ: Ցավոք, այդ մարդը չի գիտկցում, թե ինչ արհավաիրքի առջև է կանգնացրել իր ժողովրդին: Նա կարողէ մեղքը բարդել բոլորի վրա, բացի իրենից»:
Նա անդրադարձավ նաև Նիկոլ Փաշինյանի հայտրարությանը, ըստ որի ընդդիմություն գործողությունները լիտար բունտ է՝ նշելով. «Ինչ է նշանակում էլիտար բունտ: Դա այն մարդկանց ընդվզումն է, որոնք հասկանում են, որ կորցնում են հայրենիք: Ինքը էլիտար բառի իմաստը հասկանո՞ւմ է»:
Հարցին, թե ինչպես է հնարավոր լինելո խուսափել բախումներից, եթե սգո երթը մեծաթիվ մարդկանցով գան «Եռաբլուրում» և արդեն ոստիկաններ են ժամանել, Աշոտ Մինասյանն արձագանքեց, որ ոստիկանները գիտակից մարդիկ են. «Սադրանքներից խուսափելու համար մեկ պայմանը իր այստեղ չգալն է, վերջ ու սադրանք չի լինի: Ես, իմ ընկերները թույլ չենք տալու, զոհվածի հարազատները թույլ չեն տալու, որ ոտք դնի այստեղ: Գալիս է կեղծավոր խոնարհվի՞՝ կանանցից մեկը համբուրելով: Հերիք չեղա՞վ էդ թատրոնին դիմանանք»,-ասաց նա: