Մարտի 29-ին կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը          Տեսանյութ.Ավագ Հինգշաբթի՝ Սուրբ Հաղորդության խորհրդի հաստատում, Խորհրդավոր ընթրիք       Մարտի 29-ին երկար ժամանակով լույս չի լինի բազմաթիվ հասցեներում    

21 դեկ 2020 09:59

Տեսանյութ.Լարված իրավիճակ Սյունիքում. սյունեցիների եւ ոստիկանների միջեւ բախում տեղի ունեցավ

Քիչ առաջ բախում տեղի ունեցավ ոստիկանների եւ Սյունիքի բնակիչների միջեւ, որոնք այսօր՝ դեկտեմբերի 21-ի վաղ առավոտյան, փորձում էին հասնել Սյունիքի դարպաս, որպեսզի արգելեն Նիկոլ Փաշինյանի մուտքը Սյունիք։


Ավելի վաղ հայտնել էինք, որ գիշերվանից ոստիկանության զորքերից թվով 2000 անձնակազմ շարժվել է դեպի Սյունիքի մարզ՝ Սյունիքի դարպասներ Զանգերի մոտ, որտեղ սյունեցիները պետք է իրականացնեին իրենց բողոքի ակցիան։


Ոստիկանությունն ավտոբուսներով մեծաթիվ ուժեր է կուտակել՝ թույլ չտալով, որ քաղաքացիները հասնեն Զանգերի մոտ։


Գորիսեցիները բողոքում են, որ իրենց ազատ տեղաշարժի իրավունքը ոտնահարում են, մինչդեռ իրենք որեւէ ապօրինություն  չեն անում. «Եթե մի պետության մեջ վարչապետն ազատ չի կարողանում տեղաշարժվի, ինչպե՞ս է կառավարելու»,- ասաց գորիսեցիներից մեկը:


Ինչ-որ պահի երբ սյունեցիները փորձեցին բացել ճանապարհն ու անցնել առաջ, ոստիկանության եւ տեղի բնակիչների բախում տեղի ունեցավ։ Քաղաքացիները փորձում էին քայլել վերեւ, սակայն ոստիկանները թույլ չտվեցին, ինչը վերաճեց քաշքշուկի։


Հիշեցնենք, որ Փաշինյանի մուտքը Սյունիք՝ արգելելու մասին գորիսեցիների բողոքի ակցիայի վերաբերյալ նախապես հայտարարած Գորիսի քաղաքապետ Առուշ ԱԳռուշանյանին այսօր՝ վաղ առավոտյան ձերբակալել են։



Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր