Տեսանյութ.«Միասնության հանրահավաք» նվիրված Արցախի Հանրապետության օրվան          Օդի ջերմաստիճանը կնվազի 5-8 աստիճանով, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին       Ես դրական եմ համարում և՛ Զելենսկու, և՛ Պուտինի մոտեցումները, սակայն նրանք դեռևս պատրաստ չեն հանդիպման    

21 դեկ 2020 16:08

Տեսանյութ.Ղրիմը Օսմանյան կայսրության նախկին տարա՞ծք է. այս խաղը միայն Ղարաբաղով չի ավարտվի

Պաշտոնական Անկարան ընդլայնում է ազդեցությունը Օսմանյան կայսրության նախկին հողերի վրա ու Ղրիմը դիտարկում է որպես իր նախկին  տարածք։ «Ռոյ ՏՎ» առցանց-ալիքի եթերում նման կարծիք է հայտնել Ռուսաստանի պաշտպանության նախարարության միջազգային ռազմական համագործակցության գլխավոր վարչության նախկին պետք Լեոնիդ Իվաշովը։
«Թուրքիան Զելենսկու կառավարության հետ պաշտոնական մակարդակով բանակցում է Նովոռոսիայի ու Ղրիմի խնդրի մասին։ Ընդ որում՝ Թուրքիան ասես չեզոք է խոսում Ղրիմի մասին, այն որպես ռուսական չի ճանաչում, միաժամանակ չի խոստանում այն Ուկրաինային վերադարձնել։ Այսինքն՝ իր խաղն է խաղում», - ասել է գեներալը։
Իվաշովի խոսքով՝ թուրքական պաշտոնական փաստաթղթերում նշվում է, որ Ղրիմը Օսմանյան կայսրության նախկին տարածք է։


«Այնպես որ, այս խաղը միայն Ղարաբաղով չի ավարտվի։ Դա շարժում է Կենտրոնական Ասիայի ուղղությամբ ու ակտիվություն է, որը ցուցաբերում են այնտեղ երրորդ կարգի պաշտոնյաները և այլն», - նշել է նախկին գեներալ-գնդապետը։


Իվաշովը նշել է, որ Թուրքիայում Ուկրաինայի հետ պետական մակարդակով աշխատում են Ղրիմի ու Դոնբասի հարցի շուրջ։
Տեսանյութն այստեղ

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր