Հունիսի 4-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Երբ խոսում ենք «կարմիր գծերի» խնդրի մասին, շատերը արժեքից են խոսում, ոչ թե խնդրից. Հայկ Կոստանյան       Ուկրաինական հակամարտության հարցում Թրամփի «համբերությունը սպառվել է»    

21 դեկ 2020 17:37

Հունաստանի արտքաին գործերի նախարարը պատասխանել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի «Ամանորյա շնորհավորանքին»

Հունաստանի արտքաին գործերի նախարար Նիկոս Դենդիասը պատասխանել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի «Ամանորյա շնորհավորանքին»։

Դենդիասը մաղթել է, որ 2021թ․-ը Թուրքիայի համար լինի «Երեք A-երի» տարի։

«Շնորհակալություն իմ սիրելի ընկեր Մևլութ: Քանի որ մենք փոխանակվում ենք ցանկություններով ու խորհուրդներով, ապա ցանկանում եմ, որ 2021 թվականը Թուրքիայի համար լինի 3 «A»-երի տարի`
Մեկ՝ հրաժարվել (Abandon)  Հունաստանի դեմ պատերազմի սպառնալիքներից: Ի վերջո, մենք ապրում ենք 21-րդ դարում: 
Երկուս՝ ձգտեք (Aspire) ավելի եվրոպական դառնալ, պակաս՝ նեոօսմանական: Սա լավագույնս կծառայի թուրք ժողովրդին:
Երեք՝ ձեռնպահ (Abstain) մնացեք սադրանքներից և անօրինական գործողություններից:

Իմիջայլոց. Մի բան կա Մևլութ, որ մոռացել եք կրկին նշել` դա միջազգային իրավունք է: Մեր տարբերության մասին կառուցողական երկխոսության միակ հիմքը, իմ սիրելի ընկեր: Շնորհավոր 2021 թվական»,-թվիթերում գրել է Հունաստանի վարչապետը:

Նշենք, որ Դենդիասն այս գրառմամբ պատասխանել էր Չավուշօղլուի գրառմանը։

«Հարգելի Նիկո, ահա մի քանի ընկերական խորհուրդ նոր տարվա համար. Դադարեցրեք օգնություն խնդրել ուրիշներից և վիրավորել հույն ժողովրդի արժանապատվությունը: Թող 2021 թվականը լինի այն տարին, երբ մենք արդարացիորեն կկարգավորենք մեր տարաձայնությունները`խոսելով ուղղիղ, անկեղծ և սրտանց»,-գրել էր Չավուշօղլուն։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր