Ձեր երեխաների աչքերի մեջ ո՞նց եք նայում...Գնացեք սահմանների հարցը լուծեք.... առգրավում են փողոցային առևտրով զբաղվող քաղաքացիների ապրանքը          ՈՒրախ լուր՝ մանկապարտեզում երեխա ունեցողների համար       «Opel»-ը բախվել է մայթեզրին և գլխիվայր շրջվել, ուղևորները հոսպիտալացվել են    

21 դեկ 2020 18:34

Ադրբեջանը 1,3 մլրդ դոլար կհատկացնի ԼՂ-ում իր վերահսկողության տակ անցած տարածքների վերականգնման համար

Ադրբեջանը մտադիր է 1,3 մլրդ դոլար հատկացնել Լեռնային Ղարաբաղում Բաքվի վերահսկողության տակ անցած տարածքների վերականգնմանը: Այս մասին երկրի խորհրդարան ներկայացված 2021 թվականի պետբյուջեի մասին օրինագծին հղումով գրում է ria.ru-ն։

«Քաղաքների և գյուղերի վերականգնման, այդ տարածքներում ժամանակակից ենթակառուցվածքների (էլեկտրաէներգիա, գազ, ջուր, կապ, ճանապարհ, կրթություն, առողջապահություն, մշակույթ, բնակկոմունալ և այլ անհրաժեշտ ենթակառուցվածքների և պատմամշակութային հուշարձանների վերականգնման, բնակելի տների կառուցման և այլն) ստեղծման համար 2021 թվականի պետական բյուջեից նախատեսվում է հատկացնել 2,2 մլրդ մանաթ (1,3 մլրդ դոլար)»,-ասված Է փաստաթղթում:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը` բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր