Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի պաշտոնատար անձինք մեղադրվում են կաշառք ստանալու մեջ          «Շահագրգիռ» միջազգային կառույցներն շարունակում են «աչք փակել» ՀՀ-ում քաղբանտարկյալների խնդրին՝ առաջնահերթություն տալով սեփական աշխարհաքաղաքական շահերին       Երևանում՝ Հերացի փողոցում, բախվել են «Mazda 6»-ը, «Nissan X-Trail»-ը և «Mercedes»-ը, կան տուժածներ    

22 դեկ 2020 10:17

ՊՆ-ն դարձյալ զորահավաք է անում,ծանուցագրեր բաժանում .այս անգամ սվիններով է ընդունվել բնակչության կողմից.«Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Պաշտպանության նախարարությունը դարձյալ զորահավաք է անում, սկսել են ծանուցագրեր ուղարկել զինապարտներին, որ ուղարկեն Արցախ՝ ծառայության: Դա սվիններով է ընդունվել բնակչության կողմից:


Չարենցավանում 3 օր առաջ մի քանի հարյուր ծանուցագիր է բաժանվել, որի ժամանակ միջադեպեր են գրանցվել բնակիչների եւ ծանուցագիր բաժանող աշխատակիցների միջեւ: Բնակիչները շատ վատ են ընդունել իրենց դուռը թակողներին՝ հիմնականում չվերցնելով ծանուցագրերը:


Ասել են՝ մենք երեխա չունենք բանակ ուղարկելու, ո՞վ է պատասխան տալու, որ մեր երեխան գնա ու հետ չգա՝ զինկո՞մը, թե՞ քաղաքապետը»:


Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր