ԵԿՄ Վանաձորի խորհուրդը իշխանությունից պահանջում է դուրս բերել ՀՀ տարածքում տեղակայված Ադրբեջանի ԶՈՒ-ն          Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին       Ապրիլի 25-ին, 24 ժամ կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը    

22 դեկ 2020 17:00

Բանակը մարտունակ էր.իշխանություններն են հրաման տվել զինվորներին հետ իջնել և հողերը հանձնել առանց կռվելու

ՀՀ պաշտպանության նախարարության զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության ավագ սպա, փոխգնդապետ Ռազմիկ Գևորգյանը  այսօր ներկայացրել է հրաժարականի զեկուցագիր: Հանրապետության հրապարակում նա մասնակցում է «Հայրենիքի փրկության շարժման» հրավիրած անհնազանդության միջոցառումներին:

Լրագրողների հետ զրույցում փոխգնդապետն ասաց, որ այսօրվա իշխանություններն անօրինական, հողատու, ազգադավ իշխանություններ են:

«Ղարաբաղը հանձնեցին, այսօր էլ Հայաստանի հողերն են հանձնում: Որպես զինվորական՝ իմ արժանապատվությանը դեմ է ծառայել այս իշխանություններին կամ նրանց ենթակայության տակ:
Այս իշխանությունների ենթակայության տակ ծառայելն ապօրինի է»,- նշեց նա:

Ռ. Գևորգյանի խոսքով, պետք է պայքարել ու հասնել իշխանափոխության, գա նորմալ կառավարություն, տեր լինի մեր երկրին:

Հարցին` կհաջողվի՞ ուժայիններին հանել ժողովրդի դեմ, նա պատասախանեց, որ դա արդեն ուժայինների խղճի վրա է. «Եթե գտնում են, որ հողատու, ազգադավ իշխանություններին ծառայելը ճիշտ է, թող մնան»

Փոխգնդապետի խոսքով, պատերազմի ժամանակ բանակը մարտունակ էր, զինվորներն իրենց խնդիրը լիարժեք կատարել են:

«Պարզապես իշխանությունները հրաման են տվել զինվորներին հետ իջնել և հողերը հանձնել են հենց այնպես: Թե չէ բանակը մարտունակ էր և այսօր մարտունակ է, ուղղակի ղեկավարությունն է հողերը տալիս՝ չգիտեմ ինչի»,- ասաց Ռազմիկ Գևորգյանը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր