Մենք հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորսված կյանքերն ու վերահաստատում երբեք չմոռանալու մեր խոստումը          Սրանք դեռ ծաղիկներն են, դիմացի հողերն են, բա որ անկլավները տա, Ադրբեջանն էլ դուրս է գալու դեպի գազամուղ ու Լոռի       Արևմուտքում քաղաքացիական պատերազմն, այնուամենայնիվ, սկսվելու է    

23 դեկ 2020 17:02

Իսկ չի մտածում Փաշինյանը, բա որ Սյունիքը գա Երևան...ֆեյսբուքյան էջում հրապարակել է 2017-ին ուժը կորցրած փաստաթուղթ

 Ներողություն եմ խնդրում այս բառի համար, բայց ըստ էության, անտերություն է»,-Հանրապետության հրապարակում Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հավաքի մեկնարկից առաջ լրագրողների հետ զրույցում հայտարարեց հասարակական, քաղաքական գործիչ Արման Սաղաթելյանը։

Նա ընդգծեց, Հայաստանն այսօր չի մասնակցում որևէ գործընթացի, վերածվել է օբյեկտի, և ում ոնց երբ հարմար է, մարդկանց իրենց ձեռքով սարքած տներից հանում են։

Սաղաթելյանը հիշեցնում է, որ Հայաստանի տարբեր համայքների ղեկավարներ այսօր ստիպված են դեմ առ դեմ բանակցել ու խոսել թշնամու զինուժի սպայակազմի հետ, որպեսզի փորձեն պաշտպանել իրենց բնակիչների, հայրենակիցների շահերը։

Լրագրողի այն հարցին, թե Փաշինյանը հայտարարել է, որ Սյունիքում սահմագծումների նպատակը մարզի անվտանգության ապահովումն է, Սաղաթելյանն արձագանքեց.

«Գիտե՞ք, ես վաղուց եմ դադարել ողջամտություն, ճշմարտություն որոնել այդ ամենի մեջ, քանի որ սահմանների վերաբերյալ նրա հրապարակած օրենքը 2017-ին ուժը կորցրած փաստաթուղթ է։ Բացի այդ այն ներքին օրենք է, բայց կրկնում եմ, որ այդ փաստաթուղթը, իրավաբանների պնդմամբ, 2017-ին ուժը կորցրած փաստաթուղթ է»։

Նա ընդգծեց՝ Փաշինյանը խայտառակ փախուստի դիմեց Սյունքից, ինչից հետո սկսել է հետապնդումներ համայնքապետերի նկատմամբ։

«Իսկ չի մտածում, բա որ Սյունիքը գա Երևան։ Ի դեպ, այսօր արեն սկսել է գալ»,-ասաց նա։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր