Տեսանյութ. Կենտրոնում լարված իրավիճակ է․ Ոստիկաններն ուժի կիրառմամբ՝ բերման ենթարկեցին տասնյակ ցուցարարների          Ապրիլի 25-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Շիրակի մարզում այրվել են տուն և անասնագոմ    

23 դեկ 2020 20:18

Տեսանյութ.Նիկոլ քո հայրն ասում էր՝ վարչապետ չդառնաս, որովհետև գիտեր, թե դու ով ես.Գեղամ Նազարյան

Տեսանյութ.Նիկոլ քո հայրն ասում էր՝ վարչապետ չդառնաս, որովհետև գիտեր, թե դու ով ես.Գեղամ Նազարյան«Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ, քաղաքագետ Գեղամ Նազարյանը, ում որդին անհետ կորել է պատերազմում այսօր հանրահավաքում նշեց, որ Նիկոլ Փաշինյանը 2.5 տարի ազգին պատրաստել է այս խայտառակ պարտությանը. Արցախի հերոսներին դատում էր, փակում  բանտերում, որ Արցախը սկուտեղի վրա հանձնի Ադրբեջանին:

«Եթե քաղաքացիները ոչինչ չձեռնարկեն եւ տաքուկ-տաքուկ նստեն իրենց տներում, մի օր էլ իմանալու են, որ իշխող «Իմ քայլը» խմբակցությունը Ադրբեջանի հետ դիվանագիտական հարաբերություններ է հաստատել եւ ճանաչել Ադրբեջանի «տարածքային ամբողջականությունը», նաև համաձայնել, որ ադրբեջանցի փախստականները վերադառնան Վարդենիս, Կապան, Մասիս, Ամասիա եւ այլն։ Հիմա ես չգիտեմ՝ իմ տղան որտեղ է, ես գիշերը չեմ քնում Նիկոլ։ Դու ո՞նց ես կարողանում այսօր խոսել ապագայից, Հայաստանի ապագան մի տարբերակ ունի, որտեղ դու ցմահ կնստես խցում։ Նիկոլ, այստեղ որեւէ մեկը չպետք է հավաքվեր, այս բողոքի միջոցառումները չպետք է լինեին, այ աննամուս, դու նոյեմբերի 10-ին պետք է ներողություն խնդրեիի  եւ հեռանայիր: Իմքայլական աննամուսներ, դուք ի՞նչի մասին  եք խոսում, ի՞նչ դիվանագիտական հարաբերություններ Ադրբեջանի կամ Թուրքիայի հետ, երբ մեր տղերքի մարմինները դեռ հողին փարված չեն, դեռ նրանց մարմինները չենք գտել»,- նշեց նա:

Գեղամ Նազարյանը նաեւ հայտարարեց, որ Հայաստանը Փաշինյանի ներկայությամբ ամեն  օրով ավելի է թուլանում, թշնամին էլ ուրախանում է, որ Փաշինյանը հրաժարական չի տալիս. «Նիկոլ քո հայրն ասում էր՝ վարչապետ չդառնաս, որովհետեւ ինքը գիտեր, թե դու ով ես։ Այդ ի՞նչ ուժեր ստիպեցին քեզ գալ ու քանդել այս երկիրը։ Դու ի՞նչ իրավունք ունես խոսել ապագայից, երբ  Ավետարանոց, Շուշի, Հադրութ ես տվել։ Նիկոլ, գոնե մի վայրկյան մարդ եղիր, մի վայրկյան  քո կնոջ կաբլուկի տակից դուրս արի ու հրաժարական տուր, հերիք եղավ, ամոթ է։ Աննա, ես քեզ էլ եմ լավ ճանաչում, թող այդ տղան հանգիստ հրաժարական տա։ Թող գա նստի ոչ թե ժողովրդի դատի առաջ, այլ դատարանի առաջ»,- ասաց Նազարյանը։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր