Տեսանյութ.Մ-23 ԵԱ․ Մանվել Խաչատրյանը ժամանակից շուտ հաղթել է թուրք ըմբիշին և բրոնզե մեդալ է նվաճել          Իրանի նպատակը ոչ թե պшտերազմի դադարեցումն է, այլ պшտերազմի այնպիսի վարում, որը կկանխարգելի հնարավոր հաջորդ պшտերազմը       Թուրքիայում քրեական հետապնդման է ենթարկվել Ռոջհիլաթ Աքսոյը, որը ցուցադրել է Հայոց ցեղասպանության մասին «Ավրորայի լուսաբացը» հայկական ֆիլմը    

24 դեկ 2020 11:14

«Իրանը և Ադրբեջանը շուտով կստորագրեն համագործակցության մասին փաստաթուղթ`ԼՂ պատերազմական գոտիների վերակառուցմանը ներգրավվելու վերաբերյալ

Բաքվում Իրանի և Ադրբեջանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման գործակալության տնօրենների խորհրդի նախագահը քննարկել են իրանական ընկերությունների ներկայությունը Լեռնային Ղարաբաղի պատերազմական գոտիների վերականգնման գործում: Այս մասին գրում է Pars Today-ը։


Չորեքշաբթի օրը Բաքվում ԻԻՀ դեսպան Սեյեդ Աբբաս Մուսավին իր թվիթերյան էջում անդրադառնալով Ադրբեջանի  փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման գործակալության խորհրդի նախագահ Օրխան Մամեդովի հետ հանդիպմանը, նշել է, որ այս հանդիպման ընթացքում  քննարկվել են տարբեր ոլորտներում, հատկապես պատերազմից տուժած տարածքներում, Իրանի և Ադրբեջանի  մասնավոր հատվածի, կառավարությունների և գործարարների  համագործակցության խորացման հնարավորությունները:


Մուսավին գրել է. «Իրանը և Ադրբեջանը շուտով կստորագրեն համագործակցության մասին փաստաթուղթ` Լեռնային Ղարաբաղի վերոնշյալ  շրջանների վերականգնմանը իրանական ընկերությունների մասնակցության վերաբերյալ»:


Նշվում է, որ իրանական ընկերություններն արդեն հայտարարել են Լեռնային Ղարաբաղի՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում վերականգնման նախագծերին մասնակցելու պատրաստակամության մասին:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր