Փետրվարի 6-ին վթարային աշխատանքներով պայմանավորված կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը          Փետրվարի 6-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է բանակցությունների սեղանի շուրջ նստել Պուտինի հետ, եթե այն խաղաղություն հաստատելու միակ տարբերակը լինի    

24 դեկ 2020 11:34

Տեսանյութ.Եթե արդեն ներսում եք գտնվում, պատրաստվեք քվեարկել դավաճանին պաշտոնանկ անելու համար,Փաշինյանը պետք է դատվի

Հանրապետության հրապարակում կառավարության շենքի մոտ հավաքված ընդդիմադիրները ՀՀ կառավարության անդամներից պահանջում են պաշտոնանկ անել վարչապետին։

Պահանջը հրապարակեց ՀՅԴ ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանը։

«Ժողովրդի առաջ ստանձնած ձեր առաջին, կարևոր պարտավորությունն է` կատարել ժողովրդի պահանջը, այն է` Նիկոլ Փաշինյանին պաշտոնանկ անել։ Երկրորդ պահանջը` ՀՀ ինքնիշխանության ու Հայաստանի շահերի պաշտպանության դավաճանած մարդուն հեռացնել պաշտոնից»,– ասաց Մինասյանը։

Նրա խոսքով, կառավարության ցանկացած անդամ այս պահանջը պետք է որպես Սահմանադրությամբ ստանձնած պարտավորություն ընդունի, հակառակ դեպքում կհամարվի դավաճան։

«Եթե արդեն ներսում եք գտնվում, պատրաստվեք քվեարկել դավաճանին պաշտոնանկ անելու համար»,– կառավարության շենքում գտնվող նախարարներին դիմեց Մինասյանը։

Նա նաև հայտարարեց, որ Փաշինյանը պետք է դատվի։

«Երաշխավորում ենք, որ նա իր արժանի պատիժը կստանա արդար դատական համակարգով»,– ասաց նա։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր