Խոշոր վթար, բախվել են «Nissan» ու «ՎԱԶ 2106», հիվանդանոց է տեղափոխվել 6 հոգի՝ 4-ն անչափահաս          Բադրա Գյունբան Վարազդատ Մինոսյանին Աբխազիայի փոխվարչապետ է նշանակել       Մեր վրայից հոգսը ընկավ, հոգսը բարձեցինք իր ուսերին ու կարող ենք հեշտ ու հանգիստ գնալ ու շարունակել մեր կյանքը    

24 դեկ 2020 14:22

Ղարաբաղյան հարցում դեռ շատ գործ կա անելու ..Ռուսաստանն իրեն թույլ չի տա միջամտել ԱՊՀ անդամ ու այլ երկրների ներքին հակամարտություններին

Ռուսաստանը չի միջամտելու ԱՊՀ անդամ երկրների ներքին հարցերին, սակայն կարող է աջակցություն ցուցաբերել, եթե համապատասխան խնդրանք լինի: Այս մասին հայտարարել է ՌԴ ԴԽ խոսնակ Վալենտինա Մատվիենկոն:


«Ռուսաստանն իրեն թույլ չի տա միջամտել ԱՊՀ անդամ ու այլ երկրների ներքին հակամարտություններին: Սակայն մեր երկիրը պատրաստ է աջակցություն ցուցաբերել, եթե համապատասխան խնդրանք լինի: Մենք չենք պարտադրում մեր տեսակետը, չենք փորձում ինչ-որ ձևով ազդեցություն ունենալ այս կամ այն իրավիճակի վրա, չնայած լավ գիտենք ու հասկանում ենք, որ շատ գործընթացներ, այդ թվում՝ ետխորհրդային տարածքում, տեղի են ունենում մի շարք երկրների բացահայտ միջամտությամբ»,-ասել է նա:


«Դա էլ շատ լուրջ հետևանքների է բերելու»,-հավելել է նա:

Ղարաբաղի կարգավիճակի որոշումը լրացուցիչ բանակցությունների կարիք ունի: Ռուսաստանն այս հարցում հույսեր է կապում նաև Ֆրանսիայի ու ԱՄՆ նախագահների ջանքերի հետ: 


Մատվիենկոն նշել է, որ գործընթացին պետք է մասնակցեն նաև այն երկրները, որոնք ներգրավված են ղարաբաղյան հակամարտության Կարգավորման հարցում. «Դեռ շատ բարդ գործ կա անելու»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր