Երևանը Իրանին վստահեցրել է, որ միջպետական ճանապարհը ներառված չէ Բաքվին տարածքներ հանձնելու համաձայնության մեջ          Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման       Տեսանյութ.Փարիզում տղամարդը ներխուժել է Իրանի հյուպատոսության շենք և սպառնացել պայթեցնել իրեն. տղամարդուն ձերբակալել են    

24 դեկ 2020 16:17

ՌԴ զինված ուժերն ունակ են չեզոքացնել պետության անվտանգությանը սպառնացող ցանկացած վտանգ. ուժեղացրել են հետախուզական և հակաօդային պաշտպանության համակարգը սահմանամերձ շրջաններում

Ռուսաստանի զինված ուժերն ուժեղացրել են հետախուզական և հակաօդային պաշտպանության համակարգը սահմանամերձ շրջաններում: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության Գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը՝ օտարերկրյա ռազմական կցորդների հետ ճեպազրույցում:


Նա նշել է, որ ծավալվել է ՀՕՊ համակարգը, առաջին հերթին ուժեղացվել է Ռուսաստանի Դաշնության սահմանամերձ շրջաններում օդային տարածքի հետախուզական համակարգը:


Նրա խոսքով՝ բարձրացվել են հակաօդային պաշտպանության համակարգերի կրակային հնարավորությունները, այդ թվում՝ թեւավոր հրթիռների դեմ:


Գերասիմովը հայտնել է, որ շուրջ 1700 զրահատանկային, հրթիռահրետանային և այլ զինատեսակներ են մատակարարվել ռազմական շրջանների զորքերին:


«Օվկիանոսային և ծովային տարածքներից Ռուսաստանի Դաշնության անվտանգությունն ապահովելու համար նավերի շինարարություն է ընթանում, և բարելավվում է ռազմածովային տեղակայման համակարգը», — ասել է Գերասիմովը:


Նա հայտնել է, որ հաջորդ տարի ՌԴ Պաշտպանության նախարարությունը կշարունակի աշխատել իրավիճակը կայունացնելու համար գլոբալ և տարածաշրջանային մակարդակներում պայմաններ ստեղծելու ուղղությամբ:


«Ռուսաստանի Դաշնության զինված ուժերն ունակ են չեզոքացնել պետության անվտանգությանը սպառնացող ցանկացած վտանգ և երաշխավորել Ռուսաստանի ու նրա դաշնակիցների ազգային շահերի պաշտպանությունը», — ասել է Գերասիմովը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր