Օդի ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով, այնուհետև կբարձրանա, ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին          Լարված իրավիճակ Լուսառատում, 350-ից ավելի բնակիչներ սպառնում են դիմել կտրուկ միջոցների       Ես մտահոգված եմ ԱՄՆ-ում Իսրայելի դեմ տրամադրվածություններով    

24 դեկ 2020 16:35

Հայտնի է ձմեռային զորակոչի օրը

2020 թվականի դեկտեմբերի 25-ից մինչև 2021 թվականի մարտի 31-ը ներառյալ տեղի կունենա այն անձանց շարքային կազմի պարտադիր զինվորական և այլընտրանքային ծառայությունների ձմեռային զորակոչը, որոնց 18 տարին լրանում է մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ: Որոշումն ընդունվել է կառավարության դեկտեմբերի 24-ի նիստի չզեկուցվող հարցերի փաթեթով:


Կզորակոչվեն նաև այն քաղաքացիները, որոնց շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչից նախկինում տրված տարկետումը դադարում է մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ:


2020 թվականի ձմեռային զորակոչի շրջանակներում մինչև 2021 թվականի փետրվարի 14-ը ներառյալ կզորացրվեն օրենքով սահմանված ժամկետում շարքային կազմի պարտադիր զինվորական կամ այլընտրանքային զինվորական ծառայություն անցած զինծառայողները:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր