Ապրիլի 29-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի          Տեսանյութ.Տավուշում պայմանագրային զինծառայողներ են միացել պայքարին       Կիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք    

26 դեկ 2020 10:56

Իմքայլականների մեծ մասը պատրաստվում է լքել Հայաստանը՝ խուսափելու պատասխանատվությունից

Ամերիկայի ու Եվրոպայի հայկական լրատվամիջոցները պետք է «Իմ Քայլի», այսինքն Նիկոլի քայլի պատգամավորների հետ կապվեն, հարցազրույցներ վերցնեն (պարտադրեն իրենց հարցերին պատասխանել), նաեւ բացատրեն, որ այս իրավիճակում արտահերթ ընտրություններ կազմակերպելը պետական հանցագործություն է ու հետագայում, երբ փախչեն Ամերիկա, Եվրոպա, Ռուսաստան, հանգիստ կյանք չեն ունենալու, ակտիվ մերժված են լինելու ու Նիկոլին համարժեք կարգավիճակով են ողջ կյանքն ապրելու։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է քաղաքական վերլուծաբան Ստեփան Դանիելյանը:


Նա, մասնավորապես, նշել է. «Նրանց մեծ մասը պատրաստվում է լքել Հայաստանը։ Երկրագնդի վրա որեւէ կետում հանգիստ կյանք դրանք չպետք է ունենան։


Հիմա գնալ ընտրությունների, նշանակում է վերջնական քաոսի տանել երկիրը, սահմանների ինքնապաշտպանությունը վերջնականապես տապալել, քաղաքացիական պատերազմի վիճակ ստեղծել։ Դրա համար այդ կամազուրկները պետք է պատասխանատվություն կրեն»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր