Մայր Աթոռը մեզանից յուրաքանչյուրն է, իսկ մենք զորեղ ենք մեր նախանձախնդիր ու բարեպաշտ ժողովրդով          Արտակարգ դեպք՝ Կոտայքի մարզում․ Ալափարս-Սոլակ ավտոճանապարհին հրդեհ է բռնկվել «BMW»-ում       Բյուրականի Սուրբ Հովհաննես եկեղեցում նախատեսված միասնական ժամերգությունը վաղը կտեղափոխվի և տեղի կունենա Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում՝ ժամը 17:00-ին․ Արագածոտնի թեմ    

26 դեկ 2020 15:17

Վիկ Դարչինյանն ամուսնացել է 2-րդ անգամ. զույգը տարվա կեսը կապրի Հայաստանում, կեսը՝ ԱՄՆ–ում

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի տարբեր կազմակերպությունների վարկածով աշխարհի չեմպիոն Վախթանգ Դարչինյանն ու Կենտրոն հեռուստաընկերության «Ես կամ» հաղորդման պրոդյուսեր, հեղինակ-սցենարիստ Ջավահիր Եղիկյանն ամուսնացել են։


Հոկտեմբերի 1-ին նախապես պլանավորված հարսանյաց հանդեսը չեղարկվել է։


«Ամուսնացել ենք հոկտեմբերի 1-ին, բայց նախօրոք պլանավորած հարսանիքը չարեցինք, քանի որ պատերազմ էր սկսվել։ Եկեղեցում պսակադրվեցինք ու մեր ամուսնությունը ԶԱԳՍ-ում գրանցեցինք», -Aysor.am-ի հետ զրույցում նշեց Ջավահիր Եղիկյանը։


Զույգը տարվա կեսը կապրի Հայաստանում, մյուս կեսն՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներում։


Նշենք, որ Վիկ Դարչինյանը նախկին ամուսնությունից 2 որդի ունի։ Նախկին կինն ազգությամբ ռուս էր, ավագ որդին՝ 12, կրտսերը՝ 6 տարեկան։



Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր