Ահա թե որն է պատճառը, որ ներկա իրավիճակը չի փոխվում .Արցախը, անկլավները, «Զանգեզուրի միջանցք»-ը և մնացածը չգիտեմ ինչի պահանջներն են, որոնք իրականացվում են Պուտին «բարձր» հովանու և աշխարհի խոշոր խաղացողների հավանության ներքո          10-15 տարվա ազատազրկում անօրինական միգրացիայի կազմակերպման դեպքում. Պետդումա       ՌԴ-ում տեսանյութ է տարածել . ո՞վ է ցանկապատից կախել մանկապարտեզի սանին    

26 դեկ 2020 16:30

Պետք էր թողնել, որ 17+ -ն հասկանար, որ իրենք այս երկրում քաղաքական օրակարգ ստեղծող ու պարտադրող չեն, թող մնան թմբիրում

Պետք էր, որ ընդդիմադիր 17 կուսակցությունները վերջապես հասկանային, որ իրենք այս երկրում քաղաքական օրակարգ ստեղծող ու պարտադրող չեն, որ չունեն ժողովրդի զգալի մասի աջակցությունը։ Facebook սոցցանցի իր էջում նման գրառում է արել «Քաղաքացիական պայմանագրի» հանրային կապերի համակարգող Վահագն Ալեքսանյանը։

«Շատ կարևոր էր թողնել, որ 17+ -ն ինքնարտահայտվեն, որպեսզի ցույց տան իրենց ողջ կարողությունները, որ փորձեն շրջափակել կառավարության մեկ շենքը միայն ու չկարողանան մարդկանց սակավության պատճառով։ Պետք էր թույլ տալ, որ 2 հազար հոգանոց հավաքներ անեն Հանրապետության հրապարակում»,–գրել է նա։
Ալեքսանյանի խոսքով` այս ամենը տեսան ու արձանագրեցին բոլորը։ Իսկ հիմա առողջ ուժերը լծվելու են արտահերթ ընտրություններին պատրաստվելու, ծրագիր կազմելու ու ներկայացնելու գործին, իսկ 17-ը կմնան նույն թմբիրում։ Լրիվ ու բացարձակապես նույն թմբիրում, որտեղ, ըստ Ալեքսանյանի, որոշողն իրենք են և ոչ ժողովուրդը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր