Հայաստանը ստացել է ՌԴ էներգետիկայի նախարարի նամակն ու կարձագանքի ըստ անհրաժեշտության          Տեսանյութ.Հայաստան կներթափանցեն ցուրտ օդային հոսանքներ, օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով       Հայաստանի համար գազի մատակարարման արտոնությունը Ռուսաստանի հաշվին է, որը օգնություն է եղբայրական երկրին    

28 դեկ 2020 11:12

Տեսանյութ.Դավաճանը մերդ ա, լակոտ.քաղաքացիները ձվերով հարվածեցին «Իմ քայլի» պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի մեքենային

Ազգային շենքի մոտ ընդդիմությունն այսօր առավոտից բողոքի ակցիա է իրականացնում՝ խորհրդարանի արտահերթ նիստին ժամանող պատգամավորներին դիմավորելով դժգոհության բացականչություններով:
Քիչ առաջ միջադեպ տեղի ունեցավ ակցիայի մասնակիցների ու ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի միջև:
Հավաքվածները ձվերով հարվածեցին «Իմ քայլի» պատգամավորի ավտոմեքենային՝ Անդրանիկ Քոչարյանին անվանելով «դավաճան»:

Իշխանական պատգամավորը զայրացավ ու պատասխանեց. «Դավաճանը մերդ ա, լակոտ»:

Ցուցարարն էլ ավելացրեց. «Դավաճանը հերդ ա»։ Հետո հայհոյեց Անդրանիկ Քոչարյանին:

Ակցիային ներկա են նաև ընդդիմադիր կուսակցությունների անդամները՝ ՀՅԴ ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանը, ՀՀԿ ԳՄ անդամ Վահրամ Բաղդասարյանը և ուրիշներ:

Տեսանյութն՝ այստեղ։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր