Հիմա կտեսնենք, թե ովքեր են դեմ սահմանազատմանը, այսպիսով՝ ովքեր են փորձում պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը          Արտակարգ դեպք Երևանում.դպրոցներից մեկում 14-ամյա երեխան օդաճնշիչ ատրճանակով կրակել է 15-ամյա երեխաների վրա       Չտրվել անհիմն խուճապի եւ չկիսվել սադրիչ լուրերով , որոնց արմատները տանում են կա՛մ Բաքու կա՛մ Մոսկվա.Ռուսական սպասարկուները փորձում են ապոկալիպտիկ խուճապ տարածել, գոռալով` «Տավուշը հանձնեցին»    

28 դեկ 2020 13:21

Այսօր Հ Հ-ն աշխարհի քաղաքական քարտեզից փորձում են ջնջել, դու այլևս գործոն չես

Պատերազմի ավարտից հետո իշխանությունը չի կարողանում որևէ չափելի գնահատական տալ։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 28-ին, ԱԺ-ում հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը։

«2020 թվականն վերջանում է մեր հայրենակիցների մեծ մասի համար հայրենազրկման ցավալի փաստով։ Խեղված են մարդկային ճակատագրերը, Արցախից 30 հազար մեր հայրենակիցներն ապրում են ավտոտնակներում, նկուղներում, տեղ չունեն ապրելու, պետույթունը կողքից նայում է, որովհետև իշխանությունն ուժ չունի լուծելու։ Սա ցավալի փաստ է։ Պատերազմի ավարտից անցել է 47 օր։ Քաղաքական մեծամասնությունը և իշխանությունը դեռևս չի կարողանում չափելի գնահատականներ տալ, թե ինչ ենք մենք կորցրել։ Այսօր Հայաստանի Հանրապետությունը աշխարհի քաղաքական քարտեզից փորձում են ջնջել, որովհետև ուղղակի գոյություն ունենալ Երևանի Արարատյան Հանրապետության տեսքով որևէ բան չի նշանակում, դու այլևս գործոն չես։ Սրա հետևանքները կարճ ժամանակ անց՝ մի քանի ամսից, կիմանաք, երբ չեք կարողանալու թոշակները և աշխատավարձերը տաք։ Մենք այսօր ունենք էներգետիկ ճգնաժամ՝ փետրվարի 1-ից 3 դրամով բարձրանում է։ Ավելին՝ Արցախն արտադրում էր մոտավորապես 600 մլն կՎՏժ էներգիա, այսօր 330 մլն պետք է Հայաստանին տա, դա չի տալու։ Որևէ մեկը դրա մասին մտածո՞ւմ է թե՞ հերթական ստերը տնտեսական հեղափոխության մասին պետք է հորջորջվեն այս ամբիոնից ամենաբարձր մակարդակով»,- ասաց Միքայել Մելքումյանը։

Միքայել Մելքումյանի ելույթին ի պատասխան՝ ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանը Լենա Նազարյանը կոչ արեց ժամանակն այլ հարցերի վրա չծախսել՝ նշելով, որ զինծառայողների առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին օրենքը նույնպես կարևոր է։

«Հարգելի գործընկերներ, հիշեցնում եմ, որ քննարկում ենք պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին օրենք։ Դա կարևոր չի՞։ Դրա մասին պետք չի խոսել հիմա։ Մի սպառեք ժամանակն ուրիշ հարցերի վրա»,- ասաց Լենա Նազարյանը։ 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր