Սպասվում են թույլ տեղումներ, օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով          Ինչպիսի օր է սպասվում կենդանակերպի նշանների համար դեկտեմբերի 14-ին       Քաղսի-Սոլակ ավտոճանապարհին հրդեհ է բռնկվել «BMW»-ում․ այն դարձել է ոչ շահագործելի    

28 դեկ 2020 14:13

Մանդատը չեմ դնելու, ուրիշ հարցեր կա՞ն. իսկ Նիկոլ Փաշինյանը դավաճա՞ն է, թե՝ ոչ

Իմքայլական պատգամավոր Լուսինե Բադալյանը փոշմանել է ու չի պատրաստվում մանդատը վայր դնել:

Այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում նա հրաժարվել է մեկնաբանել՝ իր վրա ճնշում եղել է արդյո՞ք, ինչի արդյունքում փոխել է որոշումը:

Պատգամավորը նաև ասաց, որ ինքը հայտարարությունն արել է հուզականության ֆոնին. «Մանդատը չեմ դնելու: Ուրիշ հարցեր կա՞ն»:
Լուսինե Բադալյանը հրաժարվել է պատասխանել հարցին՝ համարում է արդյո՞ք Նիկոլ Փաշինյանին դավաճան. «Կարծում եմ, որ ես չեմ… Փաստերը կքննեն համապատասխան մարմինները, եթե կլինի դավաճանություն, օրենքի ողջ խստությամբ ցանկացած ոք կպատժվի»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր