Թույլ չենք տա, որ Հարավային Կովկասում նորից խարույկ վառեՆ.Բաքվին և Երևանին պետք չեն միջնորդներ          Մայիսի 1-ին և 2-ին Արեգակի վրա կարող են լինել ամենաուժեղ X դասի բռնկումներ, մագնիսական փոթորիկը կարող է ծածկել Երկիրը       Ադրբեջանը մայիսից պատրաստվում է սկսել բնակեցնել հայկական Շուշի քաղաքը    

28 դեկ 2020 14:52

Զոհված ոստիկանների իրական թիվը թաքցրել եք, գաղտագողի հուղարկավորել, պատասխան կտաք

Զոհված ոստիկանների իրական թիվը թաքցրել են, ինձ պետք է պատասխան տան, որովհետև նրանք իմ տղաներն էին։ Այս մասին Սուրբ Գայանե եկեղեցու բակում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը։


Անդրադառնալով Շուշիում ոստիկանների մահվան մասին վերջին օրերի աղմկահարույց տեղեկություններին՝ Վլադիմիր Գասպարյանն ասաց, որ ինքն այդ հարցում պահանջատեր է։


«Ես եղել եմ այնտեղ, ես գիտեմ՝ ինչ է այնտեղ կատարվել։ Դրա պատասխանները պահանջելու եմ ուշ, թե շուտ. կարծում եմ՝ շուտ։ Չէի ասի՝ խաբեությամբ տարել են։ Բանակը կորցրել էր իր կառավարումը, չէր կառավարվում, որովհետև երբ սպաների, գեներալների գործունեության մեջ քաղաքացիներ են մտնում և քմահաճույքներ են իրականացնում, մարդկանց հոգին փառավորվում է, երբ ոստիկաններ են ծեծում, դա այդ հոգուն փառավորվելու շարունակությունն է։ Ինձ պետք է պատասխան տան, որովհետև իմ տղաներն են, երկար տարիներ նրանց հետ եմ եղել»,–ասաց Գասպարյանը։


Նա նաև ընդգծեց, որ զոհված ոստիկաններին գաղտագողի են հուղարկավորել։


Ավելին ասեմ, դեռ մի կողմ, որ թաքցրել են, բայց որ այդ տղաներին առանց ռազմական, զինվորական հարգանքի տուրք մատուցելու, գաղտագողի են հուղարկավորել։ Կարծում եմ՝ ամբողջ համակարգի համար պետք է վիրավորական լինի։ Նույնիսկ անունները չեն ասել»,– ասաց նախկին ոստիկանապետը։


Անդրադառնալով վերջին օրերին ուժային կառույցների աշխատանքին, Գասպարյանը շեշտեց, որ դրանք պետք է լինեն իրենց տեղում և գործեն օրենքի սահմաններում։


Նրա խոսքով` այժմ ոստիկանները ոչ միայն ապօրինի հրամաններ, այլև քմահաճույքներ են կատարում։


Գասպարյանը անդրադարձավ նաև այն տեղեկություններին, թե Նիկոլ Փաշինյանին՝ Արցախը հանձնելու համար 5 միլիարդ դոլարի առաջարկություն է արվել Ադրբեջանի կողմից։


«Ես գիտեմ, որ 6 միլիարդ է, գիտեմ, որ դեռ Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակ այդ 6 միլիարդի խոսակցությունը եղել է, եղել է և երկրորդ, և երրորդ նախագահների ժամանակ։ Դրան հավատալ կամ չհավատալու խնդիր չկա, պետք է քննություն լինի։ Ակնկալում եմ, որ դատախազությունը պետք է ղեկավարվի օրենքով, այլ ոչ թե քմահաճույքներով»,–ասաց նա։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր